Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

ֆոնս Քարի և Ռոշֆորի ախոյանն եղած ըլլամ... սխալմուք մը չըլլա՞...։


Եղբայր Ազատախոհյան, եթե ես ինքզինքս կը ճանչնամ՝ ոչ թե լույս այլ իտարե ֆիթիլի մանգամ եղած չեմ. իսկ եթե դու աղեկ գիտես լույս եղած ըլլալս՝ մինչև հիմա ինչո՞ւ չսիր և պարապ տեղ կազի համար այնչափ ստակ տալ տվիր ինձի։


Ես ալ Հիսուսի պես կրնամ եղեր ըսել. «Ես լոյս եկի յաշխարհ»։


Սպասելով տեսնել թե Կրոնական ժողովն այս մասին ի՛նչ բացատրություն պիտի պահանջե պարոն Ազատախոհյանե, կը հայտնենք՝ չափազանց գովեստներով, և ինքզինքնիս մոռցնել տալու չափ վտանգավոր դրվատանքով զմեզ հարգող Ազատախոհյանին՝ թե մենք չենք կարող ակամա բժշկին դերը կատարել, և իրավունք ալ ունինք, վասնզի եթե պահ մը յուր խոսքին հավատալով, ինչպես որ այս մասին հավատացյալ շատ ունինք, վաղը ելնեմ ըսեմ թե՝ «Ես լոյս եկի յաշխարհ» տարակույս չկա թե Ազգային հիվանդանոցին մեջ հաց ուտող մալ պիտի ավելնա, որովհետև այս տեսակ խոսքեր ընողին հյուրանոցն այն է։


<12>

Ղալաթիո երևելի սեղանավորներն ո՞ւր են... այս մարդիկը ե՞րբ իրենց գրասեղաններուն գլուխը պիտի գտնվին։


Ամիս մը կա որ բոլոր այս երևելի սեղանավորներն աներևելի եղած են։ Կուզենք այդ մարդոց փոխատվություն մը ընել պզտիկ տոկոսով, և այդ տոկոսով ալ միտք ունինք կամ Երուսաղեմի վանքին պարտքերը տալ կամ կամուրջին ծակերը գոցել. բայց դժբախտաբար այդ սեղանավորներուն երեսը չենք տեսներ մենք, և չենք կարծեր որ անոնք ալ մեր երեսը տեսնեն։


Երկ ուշաբթի կերթամ մեկուն սենյակը կը հարցնեմ.


— Մեծապատիվ Ա... հո՞ս է։


— Հոս չէ, Պաշտոնեից ժողովը գնաց ներքին փոխառոթյան վրայոք խորհրդակցելու համար։