Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

Արդարությունը կաղ է կըսեն։


Եվ այս ճշմարտությունն ամենեն ավելի ցավալի ճշմարտություններեն մեկն է։


Աշխարհիս վրա չքնաղ բան մը գտնվի և ան ալ կաղ ըլլա։


Սա չգիտցվիր որ արդարությունն մորմե՞ կաղ ծնած է թե վերջեն ոտքը կոտրած են ամեն տեղ մտնել ուզելուն համար։


Գոնե մեկ խըրըխճի՞ մալ չէ գտնվեր որ անոր ոտքը շիներ։


Հիմա որ վարպետ խըրըխճիներ ունինք, եկե՛ք սա արդարության ոտքը շինել տանք և շուտ մը Վանորեից խորհուրդը ղրկենք որ Մամբրե եպիսկոպոսին դատին ներկա գտնվի։


Եթե Մամբրե եպիսկոպոս հաջողի արդարանալ և վանք դառնալ արդարության մյուս ոտքն ալ պիտի կոտրի և այն ատեն տեղեն չպիտի կրնա երերալ։


Եթե գիտնայի որ կանանց արժանապատվությունը չպիտի վիրավորվեր՝ պիտի ըսեի թե՝ կանայք առանց բացառության խենդ են։


Ասոնք բնավ չեն հասկնար, թե ինչ ըսել է քաղաքական տագնապ, դրամական տագնապ, ազգային տագնապ, բանասիրական տագնապ, մատենագրական տագնապ և այլն. ասոնք մինակ գիտեն թե՝ կին մը հագվելու և պարտելու համար եկած է միայն աշխարհ։


Անգղիական նավատորմիղին մեր ջուրերը գալու զրույցին վրա յուրաքանչյուր ոք յուր կարողությանը համեմատ գլուխը քերեց։ Կանայք ի՞նչ ըրին։


— Պարի ձմեռը չկոխած ատաներուն առջին գային տե՝ երթայինք սեյր ընեինք քա՛ Քաթիկ տուտո՛ւ։


— Ան յումուրճախն ալ ատաներու առջևն ի՞նչ գործ ունի, կամուրջին քովը գա որ ամեն մարդ րահաթ րահաթ տեսնե։


Օրհնյալ երկիր... ո՞րչափ աղոթողներ ունիս...։