Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/365

Այս էջը սրբագրված է

առատ նվերներովն հիսուներկու հոգի սովամահ կորսված են Վանա մեջ։


Եթե այս լրույն վրա մեր դիտողություններն ընելու ելլենք՝ ամեն կողմե մեր վրա կը հարձակին ըսելով։


— Սովելոց մասնաժողովս անդամներն գիշեր ցորեկ կաշխատին, թող տվեք որ շարունակեն իրենց աշխատությունը և չվհատին։


Եթե լռություն պահենք՝ մեր խիղճը զմեզ կը տանջե ըսելով։


— Անդուլ աշխատությունն բավական չէ, կանոնավորություն պետք է։


Սակայն մենք որ միշտ մեր խիղճը մտիկ ընելու սովորած ենք՝ կուզենք հասկնալ թե այդ խեղճ հիսուներկու հոգին ինո՞ւ սովամահ եղած են ալյուր չէ տրված իրենց։ Եթե ալյուր չէ տրված՝ մեծ պատասխանատվության ներքև կիյնա Մասնաժողովն որ այդ լուրն առնելուն պես երեք չորս հարյուր ոսկի կը ղրկե Վան. մինչդեռ այդ գումարն այդ խեղճերուն մեռնելեն առաջ ղրկելու էր։ Դրամ եղած ժամանակ հիսուներկու հոգի սպաննելն քիչ մարդասիրություն չէ։ Իսկ եթե դրամ չկար՝ Մասնաժողովո անդամները կրնային, եթե իրենք չունեին, երեք չորս հարյուր ոսկի անմիջապես տեղե մը ճարել և հետզհետե հավաքվող գումարներեն քաշել։


Հեռագիրն կը հիշե նաև, թե ուրիշ գեղի մը մեջ ալ սով կա եղեր, բայց գյուղացիները իրենց վիճակն հայտնելու համար հեռադիր զարնելու դրամ չունին եղեր։


Այս հեռագիրն բացորոշ կերպով կը հաստատե, թե Մասնաժողովն դեռ ո՛ւր սով ըլլալն ալ չգիտեր։


Չենք ուզեր երկար խոսիլ այս նյութին վրա, այլ կը խնդրենք Մասնաժողովեն որ եթե պաշտոնը ծանր է՝ օգնական հանձնաժողով մալ ուզե և այնպես գործե, եթե կը փափագի զերծ մնալ պատասխանատվութենե, որ կը ծանրանա յուր վրա որչափ ալ ազգասիրությամբ և անձնվիրությամբ գործե։


Ժողովուրդն ալ, Մասնաժողովո հրավերն ընդունելով, յուր սովալլուկ եղբայրներուն օգնության դիմելու է առանց ազդին հարուստներեն մեծ բան մը ակնկալելու։ Այս անգամ