Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/372

Այս էջը սրբագրված է

Սրբազան Ի...յան էֆենտին հատկապես սուրբ աջդ կը համբուրե և կը խնդրե որ այսօր անպատճառ տուն հրամմելով՝ յուր ախտացյալ զավկին վրա կարդաք։


— Շատ աղեկ ամա, ես ալ հիվանդ եմ, այնչափ հեռու տեղ ի՞նչպես երթամ, ինչ որ է ալ խաթերն համար կառք մը բռնելու տե գալու է, գնա այսպես բարև ըրե աղային։


Սպասավորին մեկնելեն հետո՝ սուտ հիվանդ սրբազանն տապանակ ուխտի մինչև կամուրջ քալելով. անկե կերթա հիվանդին տունն և հիվանդին վրա կարդալեն վերջ, յուր ճանբու ծախքն, կառքի ստակ և վիզիթան լի ու լի ստանալե հետո՝ տան տիրոջմեն հանուն Ս... եկեղեցվո նվեր մալ կը խնդրե և երկու մեճիտ կստանա, այլ սակայն ամեն ստակը մեկեն մեկ գրպանի մեջ դնելուն՝ դուրս ելնելուն կը մոռնա թե որչափ էր հանուն եկեղեցվո ստացած գումարն, և մինչև այս մտածման մեջ էր շարունակ երկու շաբաթ, անցյալ օր տեղվույն թաղականներեն մին իմանալով սույն իրողությունն, երկու մեճիտն կը պահանջե իրմե։


— Մտքես ելեր էր կը հարե անշահախնդիր սրբազանն, այսուամենայնիվ այդ երկու մեճիտն ձեռք բերելու համար տասը ղուրուշ ծախս ըրի ես, այդ ծախսն զեղչել իրավունքս է, ուրեմն ահավասիկ առեք երեսուն ղուրուշ և աղոթող եղիք ինձ, որ տասանորդ չեմ առներ կոր։