Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/379

Այս էջը սրբագրված է

Մեր ազգայիններն իրենց խանութներն գոցած՝ տրվելիք պատասխանին կսպասեն։


Ընդհանուր կարծիքն այն է, որ տերությունները կարելի եղածին չափ պիտի աշխատին Հայաստանը քյուրտերու ձեռքեն ազատելու:


Թուրքիո մեջ բան մը ընել անկարելի է... Թուրքիո մեջ ամեն բան կարելի է։


Վերահրատարակման հրաման տրվեցավ այսօր Թերճեմանը Էֆքյար օրագրին, որ բոլորովին խափանված էր անգլիական լրագրե մը հայոց նպաստավոր հոդված մը քաղելով հրատարակած լինելուն համար։


— Հայրիկ, առաջի օրը կըսեիր, թե կարմրնալն ամոթխածության նշան է։


— Այո, երբ որ մեկն յուր ըրածին վրա կը խպնի և երեսը կը կարմրի ըլլել է թե պարկեշտ է։


— Ըսել է թե մայրիկս՝ շատ պարկեշտ է։


— Ինչո՞ւ։


— Վասնզի ամեն առտու յուր երեսը կը կարմրցունե։


Ո՜վ գույներ, մի թե դուք ալ այսչափ կը փոխեք եղեր ձեր նշանակությունը։


3 հունիս


Բ. Դուռն բողոքել որոշեց Պերլինի դեսպանախորհրդո դեմ։


Քանի մը տարիներե հետե Բ. Դուռն այնչափ կը բողոքե, որ դիվանագիտության մեջ կատարյալ բողոքական մը եղավ։


Պարոն Մեղավորյան մանկավարժական սրահ մը հաստատեց, ուր պիտի երթան մանկավարժներն և ուսուցման եղանակներուն վրա պիտի խոսին։