Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/411

Այս էջը սրբագրված է

Բայց նախ և առաջ քաղաքապետության ականջը կտրելու է, որ ժողովրդյան սովորականեն վեր գնով հաց դնել կուտա։


Բարեկամներ, եթե այդ պատիժը անաչառաբար գործադրրվի Թուրքիո մեջ քչերը արժանիք պիտի ունենան ականջ կրելու։


17 հուլիս

Հայկական խնդիրն Անգղիո խորհրդարանին մեջ միշտ վիճաբանության նյութ կըլլա. թեր ու դեմ խոսողները պակաս չեն։


Վերջին գումարման մը մեջ սըռ Վ. Լոսըն հետևյալ կերպով կը հանձնարարե մեր ազգը.


«Քիչ բան գիտեմ, կըսե, այս ազգին վրա, բայց մանկութենես ի վեր լսած եմ, թե հայերն ամենամեծ խաբեբաներ են Եվրոպիո մեջ», չգիտցվիր թե հայե՞րը փոխադրված են Եվրոպա թե Եվրոպան փոխադրված է Ասիո կողմը։


Սըռ Վ. Լոսընի Եվրոպիո մեջը խորհրդարանին ծիծաղը կը շարժե, և Սըռ Վ. Լոսըն խոսքն ետ առնելով կըսե.


«Եվրոպիո մեջ չէ. աշխարհի մեջ»։


Սըռ Վ. Լոսըն մեր ազգին նկատմամբ քիչ բան գիտնալով ծաղրելի չէ այսպես խոսելուն համար, վասնզի ուրիշներն առանց բանի մը վրա տեղեկություն ունենալու կարծիք կը հայտնեն. օրինակի համար Մոլիերի Ագահին հետևյալ կտորին մեջ Վալերը.


«Հարթակոն. — Վալեր, զքեզ դատավոր կարգեցին մեր վրա, ըսե՛ ուրեմն, ե՞ս իրավունք ունիմ թե աղջիկս։


Վալեր. — Հայտնի է որ դուք իրավունք ունիք։


Հարթակոն. — Բայց գիտե՞ք թե ինչ է խնդիրը։


Վալեր. — Ո՛չ, բայց դուք չեք կրնար իրավունք չունենալ, իրավունքր ձեր քովն է»։


Այսպես ալ Անգղիո խորհրդարանին Վալերր կ՝ըսե հայ ազգին, չես կրնար խաբեբա չըլլալ, թեպետ և զքեզ ճանաչելու պատիվը չունիմ։