Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/443

Այս էջը սրբագրված է

Տիկին Թ... իրար կանցնի և անմիջապես աղջիկը կը կանչե։


Աղջիկը վազելով կուգա։


— Քեզ տեսնեմ, աղջիկս, կըսե տիկին Բ... աղվորիկ մը հագվե՛, սգվե՛։


— Ի՞նչ կա, մայրիկ։


— Քանի մը հյուրեր պիտի գան այսօր, անոնց առջևը շատ մի խնդար, որ քաշել տված ակռաներուդ տեղերը չերևան։


— Մայրիկ, դուն ալ միշտ ակռաներս երեսս կը զարնես, չորս ակռա քաշելով ի՞նչ կըլլա եղեր։


— Չէ, որդի, քուկին բարվույդ համար կը խոսիմ կոր. թմերուդ մեջ մեյմեկ կտոր բամբակ թխմե, որ դեր երևաս։


— Իմին կազմս ի՞նչ ունի որ... տձև՞ եմ...։ Դուռը կը զարնեն։


— Եկան, եկան, կը պոռա մայրն և դուռը բանալու կը Վազե, աղջիկն ալ հագվելու։


— Ա՞ս է տունը, կը հարցունեն հյուրերը դռան առջև։


— Աս է, աս, կը պատասխանե տիկին Թ... ներս հրամմեցե՛ք։


— Սխալմամբ ուրիշ տուն մը չմտնենք։


— Չէ, չէ, Հոս պիտի գաք։


Հյուրերն, որք երեք տիկիններե կը բաղկանային՝ ներս կը մտնեն։


Պետք է գիտնալ, որ այս հյուրերն ընկերության մը անդամներ էին, որք տունե տուն պարտելով տիկիններե դրամական նվեր կը հավաքեին իգական սեռին դաստիարակության համար։


— Բարի եկաք, մադամներ, կըսե տիկին Թ...


Բարի տեսանք, կը պատասխանեն երեք հյուրերն, որոնց մինն քիչ մը կը սրդողի մադամ բառին վրա, կերևի որ դմուազել էր։


— Ի՞նչպես եք, աղե՞կ եք։


— Փառք Աստուծո. ձեզի տեսանք ավելի աղեկ եղանք։


— Ողջ եղե՛ք, ատիկա ձեր ազնվությունն է։


— Ի՞նչպես ժամանակ կանցուներ գիշերները։