Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/466

Այս էջը սրբագրված է
22 հոկտեմբեր

Զրույց կը պտըտի, թե Սսո Կաթողիկոսն Բ. Դռան հրամանավ երեք վարդապետներու հետ Կ. Պոլիս կը բերվի հսկողութեան տակ։


Լրագիրներուն ամեն խոսքին հավատալու է...


Այսօր ալ չկրցի բան մը հասկնալ Վայելքեն...


23 հոկտեմբեր

Լրագիրները կը ծանուցանեն, թե Կարնո և Վանա գավառներու մեջ ըլլալիք բարենորոգումներուն երկրորդ կոմիսեր Աղաբեկյան Սարգիս Էֆենտին Պոլիս եկած է։


Աս ալ սուտ լուրերուն կարգն անցունելու Է։


Եթե եկած լիներ՝ եղած բարենորոգումներուն վրա կրնայինք լուրեր առնել։


24 հոկտեմբեր

Այսօր երեսփոխանական ժողովն գումարվեցավ Ղալաթիա։


Երեսփոխանները բավական խոսեցան իրարու հետ, բայց մեծամասնություն գոյացած չըլլալովի որոշումները հաջորդ նիստին թողվեցան։


— Ինչո՞ւ խոսեցան ուրեմն, քանի որ որոշելու համար մեծամասնություն չունեին։


— Ժամանակ անցունելու համար...


25 հոկտեմբեր

Կայսերական կառավարությունը խուրպան պայրամին ծախքերուն համար չորս հինգ հազար ոսկվո փոխառություն մը ընել կը փափագի Ղալաթիո սեղանավորներեն։


Եթե այս փոխառությունր չհաջողի՝ պայրամն քանի մը շաբաթ ետ պիտի ձգվի կըսեն։


Այն կառավարությունն, որ պայրամի համար փոխառություն ընելու կըստիպվի՝ ի՞նչպես կարող է բարենորոգում