Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

մտցունել Հայաստանի մեջ. բարենորոգումն պայրամներուն ամենեն մեծն է և, հետևապես, մեծ ծախքերու կարոտ է, մինչդեռ մենք մեծ աղքատութենե ուրիշ բան չունինք։


26 հոկտեմբեր

Կը ցավիմ, որ Վայելքին վրայոք տեղեկություն չպիտի կրնամ տալ. վասնզի մինչև այս ժամս պարապ տեղը կը հոգնիմ զայն հասկնալու համար։


Չգիտեմ թե օրիորդները և տիկիններն ի՞նչպես պիտի կարողանան զայն հասկնալ և հագուստ ձևել։


Աստված կարողություն տա իրենց։


27 հոկտեմբեր

Հայկական խնդիրը կը քնանա, և անկարելի է, որ Քարատաղի խնդրոյն լուծվելեն առաջ արթննա։


Տեղվույս ազգայիններն՝ Կլատսթընի բերանեն ելած խոսքերուն մեջ հայկական խնդիր գտնելու համար ամեն օր Եվրոպայեն եկած հեռադիրները կը կարդան։


Հայ լրագիրներեն մին կըսե, թե Եվրոպայեն բարիք հուսալը պարապ բան է, և թե անցյալին մեջ ալ մեր ազգը անկե բարիք տեսած չէ։


Շատ լավ, բայց այդ լրագիրն յուր այդ կարծիքն երկու տարի առաջ հայտնելու էր, որ ազգն ալ ըստ այնմ վարվեր... այսինքն Եվրոպայեն օգնություն չխնդրեր բնավ, որովհետև անցյալին մեջ անոր մեկ բարիքը վայելած չէ եղեր...


Արդյոք այդ թերթին խմբագիրն բաժանորդ չգրե՞ր այն անձերն, որք անցելույն մեջ իրեն բաժանորդ գրված չեն։


28 հոկտեմբեր

Սովելոց հանձնաժողովը հետևյալը կը հրատարակե.


«Ի պաշտոնե վշտից գուժաբեր՝ ցավ է մեզ, զի այսօր գուժոց ամենաահավորն կը պարտավորիմք հաղորդել։


«Ըստ հեռագրո՝ սովամահ երևեցավ.