Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/469

Այս էջը սրբագրված է

Ազոթենք, որ pադուհվույն կաոավարոէթյունր մեր խրնդ- րույն համար ալ համբերելու քաղաքականության չհետեի, վասնզի հայեբր չափեն ավելի համբերած են և ա'լ համբերե¬ լու կարողություն չունին։


Թեպետև աչքերը տեսնելու համար տրված են մարդուս բայց շատ մը Էրիկներ զանոնք կը գործածեն՝ չտեսնելու համար իրենց կիներուն հանցանքները։


Պարը սիրո տոնավաճառն է։ Սիրո դաշնադրություններն հոն կը կնքվին նախ։


Կինն շինականներուն մեջ միայն օգնական է յուր Էրիկին, միջակ մարդերու մեջ բեռ և ազնվականներու մեջ՝ պատիժ։


Կ. Պոլիս, 3 նոյեմբեր, 1880

Որչափ ալ պնդեն ջերմ եռանդ թատրոնասերներն, թե թատրոնը բարոյական դպրոց մէ, չեն կարող խախտել իմ համոզումս, որ է՝ թե թատրոնն այսօր անդամազննության դպրոց մէ։


Կյանքիս մեջ չեմ հանդիպած հանդիսականի մը, որ թատրերգության մը վերջին արարվածեն ետքը քովը նստողին ըսե.


— Ի՜նչ գեղեցիկ խոսքեր.. ի՜նչ գաղափարներ ու սիրուն կտորներ. ի՜նչ հետաքրքրական տեսարաններ։


Բայց կեանքիս մեջ չեմ տեսած բարեպաշտ թատրոնա՝ սեր մը, որ թատրոնեն ելած ժամանակ՝ ընկերին չըսե.


— Ի՜նչ գեղեցիկ դերասանուհի... ի՜նչ սիրուն աչեր... ի՜նչ հետաքրքրական ծունկեր։


Արդ, իրավունք չունի՞մ պոռալու, թե գեղեցիկ դերասանուհի մը սքանչելի պիեսա մէ:


Իրավունք ունիս, կըսեք, հավատալու, բայց ոչ խոստովանելու։