Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

<ԼՈԻՍԱՐԱՐԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ Ի Կ. ՊՈԼՍՈ>

<1>

Կ. Պոլիս, 3 նոյեմբեր, 1880 ամի

Չկարծեք թե ծուլությունն է պատճառ լռությանս, զոր քանի մը ժամ անակե հետե պահել ստիպվեցա հակառակ խոստմանս՝ որով խոստացած էի երբեմն գրել ձեզ մայրաքաղաքիս մեջ անցած դեպքերուն վրա։ Ականատես չըլլալու համար այնպիսի տեսարաններու, որոնց վրա Դեմոկրիտ երկու ամիս կը խնդա և Հերակղիտ չորս տարի կուլա 2 քիչ մը քաշված էի... Սույն որոշումս թերևս տարօրինակ թվի ձեզ. հոգ չէ՛. աշխարհիս վրա խաղաղ և երջանիկ կյանք վարելու համար լավագույն ճամբան է այս...


Ծանր է ինձ խոստովանիլ թե մարդերը մարդկության համար չեն ապրիր։ Ալմանիայի հռչակավոր իմաստասերն ըսած է թե՝ հայրենիքեն վեր մարդկությունն կա. այսօր մարդկութենեն վեր շահ կա և մարդկութենեն վար ոչինչ։ Մարդությունը պաշտպանողներո այսօր ծաղու նշավակ կ՝ըլլան. հետևապես մարդկությունը սիրողը չէ՝ կարող մարդերու մեջ ապրիլ։ Կը սիրեմ մարդկությունը, բայց, ներեցե՛ք անքաղաքավարությանս, կատեմ մարդերը։ Խոսքս պահած ըլլալու համար ահա՛ այս օրե կսկսիմ գրել և տարակույս չունիմ, որ դուք ալ պիտի համոզվիք թե մարդերու թերությունները տեսնելուս համար է որ չեմ սիրեր զանոնք և ո՛չ թե զանոնք չսիրելու համար անոնց թերությունները միայն կը տեսնեմ։ Բայց ի՞նչ պիտի շահինք գրելով. միթե անոնք պիտի ուղղեն իրենց սխալները, բնավ երբեք։ Այնպիսի ժամանակի մը մեջ կապրինք, որ ոևէ գրություն մը այն նպատակին կը ծառայե