Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/491

Այս էջը սրբագրված է

վարժան հոգաբարձությունն նվիրատոմ սեր հանելով ազգայիններու գթությանը դիմած է մամլո միջոցավ։ Արդ, այժմ կը լսենք, որ հիշյալ հոգաբարձությունն յուր ճիգերուն կատարյալ հաջողությամբ չպսակվիլն տեսնելով՝ որոշած է պատսպարյալներու թիվն երաշխավորյալ եկամուտներու գումարին համաձայնեցնել։ Ինչո՞ւ մեր ազգայիններեն շատերը խուլ ձևացան հոգաբարձության հրավերին և ամեն ազգային գոնե երկու դահեկանի նվիրատոմ սերեն առնելով չփութաց աջակցիլ փութաջան հոգաբարձության։ Պատճառն դժբախտաբար շատ պարզ և հայտնի է, առանց վարձատրության բարիք գործելն հիմարության կարգ անցած է. և ոչ ոք պատառ մը հաց կուտա մարացկանի մը մինչև որ չհամոզվի թե հետևյալ օրը ազգային լրագիրներու մեջ պիտի հիշվի յուր այս բարեգործությունն և յուր անունն պատմության մեջ պիտի անցնի, ո՛չ ոք ձեռք կը կարկառե ծովու մեջ խեղդվողի մը՝ մինչև որ պատվանշան մը չխոստացվի իրեն։ Պարտքը փառք կը համարվի, և եթե մեկն յուր պարտքը վճարե հացագործին՝ ամենեն կը փառավորվի իբրև մարդ առաքինի։ Եթե այս ընթացքը շարունակի՝ վաղը մյուս օր հայրերն ևս իրենց զավակները չպիտի խնամեն՝ մինչև որ չխոստացվի իրենց թե պատմության մեջ պիտի անցնին։ Հիվանդանոցի պատվարժան հոգաբարձությունն եթե հրապարակավ հայտարաբեր թե նվիրատուներու անուններն լրագիրներու մեջ պիտի հրատարակվին՝ կը հաջողեր այս ձեռնարկության մեջ և չէր ստիպվիր դուրս հրամմեցեք ըսելու հիշյալ հարկին մեձ գտնվող ծեր, բայց առողջ կնկան մը, որ կենդանի պատմություն մը շինելով մեծ ծառայություններ կրնար մատուցանել ազգին գրագետներուն և բանասերներուն։ Քանի մը բարեկամներու հետ ես ալ գացի օր մը այդ ծեր կինը տեսնելու:


— Ենիչերիներու վրայոք կրնա՞ս մեզի տեղեկություն տալ հարցվեցավ իրեն։


— Օրդտի, այդ երեկվան խոսք է, պատասխանեց ծերունին։


— Սուլթան Սյուլեյմանի ժամանակին վրայոք կրնա՞ք մեզի խոսիլ։