Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

մեջեն գործածել իրեն հաճելի երևցածն, մենք այդ տարվան մեջ ի՞նչ փորձեցինք, շահեցանք թե կորուսինք։ Այս երկուքեն որը կուզեր. եթե կը փափագիք որ շահած լինիք՝ ես ալ կը համաձայնիմ ձեզ. իսկ եթե կը կարծեր որ կորուսած լինինք՝ ես ալ ձեր կարծիքն հաստատելու պատրաստ եմ, վասնզի այժմ խմբագիրներն իրենց սովորություն ըրած են գրել ինչ որ կուզե ժողովուրդն և ոչ թե ճշմարտությունը։ Ասոր պատճառն ալ հայտնի է. թերթերն ժողովուրդեն կապրին և ոչ թե ճշմարտութենեն, որ խմբագիրներուն դրամ չտար, կարծելով թե պաշտպանվելու պետք չունի, և ամեն օր կը հալածվի։ Այսպես, մեր ազգային թերթերն, քիչ բացառությամբ, տարույն բոլոր օրերուն մեջ թույլ կուտան ժողովրրդյան սխալմունքեն սխալմունք գլորվիլ, բարոյական և նյութական կորուստներու մեջ թաղվիլ, իսկ երբ նոր տարին հասնի ճարտասանական ձևերով կսկսեն պոռալ «Ժամանակին անիվներուն վրայեն տարի մ՝ալ թռավ, քայլ մ՝ալ առինք դեպի գերեզման, տարի մալ կորուսինք, բաժանորդ չկորուսիք ա, մեր կենաց շրջանեն, ավա՜ղ... բաբե՜... ափսո՜ս ա՜հ... վախ... ո՜հ... և մեր ազգն ի՞նչ ըրավ անցյալ տարույն մեջ արտաքին տեսակետովդ ներքին տեսակետով, մակերևույթական տեսակետով, հատակային տեսակետով, խորային տեսակետով, հուսանք ուրեմն որ նոր տարին երջանիկ լինի մեր աչքին նկատմամբ, որուն պետքերն օր ըստ օրե կավելնան դժբախտաբար, շնորհք տեառն ձեր ամենեցուն, հավիտյանս հավիտենից ամեն և բաժանորդագինը չվճարող բաժանորդներն իրենց պարտքը հատուցանել բարեհաճին ողջ եղեք և մենք ալ ողջ եմք»: Ինձի գալով՝ ես անխոհեմություն կը համարիմ անցելույն վրա երեմիական ողբերե հորինելն, ապագային համար ալ մարգարեանալն անօգուտ կը կարծեմ, իմ սկզբունքս է ախտր տեսնելուս պես դեղագիրը գրել և ոչ թե այսօր հիվանդը քննել և ըսել իրեն թե «Դու հիվանդությունդ շարունակե, ես գալ տարի նոր տարեգլխուն առթիվ կուգամ քեզի դեղագիր մը տալ։ Սակայն անցյալին վրա մեր ընթերցողներուն փոքր գաղափար մը՝ զոր ընթերցողներն կրնան մեծցնել, եթե ուզեն, տալու համար կը ծանուցանենք թե՝