Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/506

Այս էջը սրբագրված է

են, և եթե ամուսնացած են, կինը թողլով կուսակրոն լինելու են, ապա թե ոչ իրավունք չունին ո՛չ այս աշխարհին մեջ և ո՛չ հանգերձյալին մեջ նորին գերապատվության գործը քննադատելու։


Նորին գերապատվությունն չմոռնար նաև յուր գօրծին տպագրական վրիպակներն ուղղել։


Մասիսի թերթերեն միույն մեջ ուրիշ վրիպակներուն հետ, սա վրիպակն ալ կարդացի։

Սխալ Ուղիղ
Ներկա Անցյալ

Ըսեք, ո՞վ ւսշխարհիս գրաշարներն, տպագրական նկատմամբ ինչպես կարելի է, որ ներկան անցյալ շարվի. կաղաչեմ, ո՞վ գրաշարապետ Մասիսի, հաճեցեք ինձ ղրկել անցեալն ներկա կարդացող և շարող գրաշարն, կուզեմ անոր երեսն տեսնել անգամ մը... խե՜ղճ գրաշարներ, թարգմանիչներու բոլոր սխալներուն պատասխանատվությունը ձեր վրա կը ծանրանա։


Ո՜վ գերապատիվ թարգմանիչ հայր, այս տպագրական խոշոր սխալն հունարեն բնագրեն թարգմանած չլինի՜ք, լավ խորհեցեք, եթե ֆրանսերենե կամ հայերենե թարգմանած եք, փոխեցեք, ուրեմն ձեր գրաշարներն որ տարօրինակ Իղիական մը չունենանք... մեղք է Հոմերոսի դյուցազներուն...


Հայ ազգին մի պատկերազարդ հանդեսն Փարոս Հայաստանին դադրեցավ և լրագիրներն անոր դադարումն միայն ծանուցանելով շատացան... երկու տող դամբանական միայն... և որովհետև լրագիր դադարեցնող խմբագիրն անպատճառ հանցավոր կը լինի մեր ազգին մեջ՝ Փարոսի խմբագրությունն ալ անշուշտ հանցանք մը ունեցած պիտի լիներ. արդարև հանցանք մուներ, և այն էր՝ դյուրազգացություն։ Մին Փարոսին լեզվին չհավնեցավ, մյուսը բերնին, ուրիշ մ՝ալ ազատ էր անոր թուղթն չհավնիլ, իսկ Փարոսի խմբագրությունն առանց վշտանալու այդ խոսքերեն՝ շարունակելու էր յուր