Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/519

Այս էջը սրբագրված է

20. Նոյեմբերը 30 օր է, իսկ ժամացույցի Հաշվումր մինչև 12-ն էր Պարոնլանի ժամանակ։ Ծաղրված է թերթերի ծայրահեղ անպատասխանատվությունը փաստերի Հիշատակման մեջ։


21. «Քյուչյուք Չեքմենեեն հետևյալը զրված է էսկինի Մոշոնին» — Քյուչյուք Չեքմեհեն Պոլսի արվարձաններից է, իսկ Հանձին Հնակարկատ (էսքիճի) Մոշոնի ակնարկում է որևէ հրեայի։


22. «Կոմս Դամարինտի ազդու նամակ մը գրեր է Ալոես իշխանին» — Դամարինտին աղավաղված անունն է դեմիրինտի զովացուցիչ խմիչքի, իսկ Ալոեսը դեղ է (AlOCS), կիրառվում է որպես լուծողական։


23. «Կամպեթթա քաղաքեն գրված նամակե մը առնելով Պազեն լրագիրը...» — Կամպեթթա քաղաք և Պազեն անունով լրագիր գոյություն չունեն։ Առաջինը Լեոն Գամբետտան է, ֆրանսիական Հայտնի քաղաքական գործիչ, իսկ երկրորդը՝ ֆրանսիական մարշալ Աշիլ Բազենը։


ԼՈԻՐԵՐ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1370 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 26)։


1. «Լուարի բանակ» — Լուարը գետ է Հյուսիս-արևմտյան Ֆրանսիայում և ոչ թե բանակի անուն։ Ինչպես այս բաժնի սկզբում, շարունակության մեջ ևս ծաղրված են ժամանակի որոշ թերթերը։


2. Կիյյոմը ո՛չ թե քաղաք է, այլ Վիլհելմ անվան ֆրանսիական ձևը։


3. <...խուշ խումրի շինեն նե...» — Բառացի՝ թռչուն աղավնի. ակնարկը նոր տարվա օրերին երեխաների համար խմորեղենից պատրաստված զանազան թոչունների մասին է:


4. Պարոնյանը «կոկորդիլոսաց ազգ» է անվանում անգլիացիներին, որոնց գերիշխանությունից ազատագրվելու համար Հնդկաստանը պետք է «բնաջնջեր» անգլիացիներին։


ՓՈԻՆՋԵ ՔԱՂՎԱԾ

<3>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1871 թվականի հունիսի 19-ին (№ 43)։


1. «Փունջ» — Քաղաքական, գրական և ազգային շաբաթաթերթ. լույս է տեսել Պոլսում 1860—1907 թվականներին Հ. Ալաճաճյանի խմբագրությամբ: Այս ամբողջ հատվածում, ուր փաստերն ու սնունները խառնված են միմյանց, չկա քերականական որևէ սկզբունք, ծաղրված է «Փունջի» տգիտությունը, և անուղղակիորեն սուլթանական կառավարության ապիկար պաշտոնեությունը։