Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

1. «Իկնաթիեֆ կայր ի սուգ անմխիթար ընդ չու...» — Օգտագործված են Ֆենելոնի «Արկածք Տելեմաքա» գրաբար թարգմանության հայտնի տողերը. «Կալիպսե կայր ի սուգ անմխիթար, ընդ չու Ոդիսեայ»։


2. «Միսաֆիր ումտուղունու եեմեզ, պուլտուղունու եեր» — Հյուրը մտադրածը չի ուտում, գտածն է ուտում։


3. Այս վերջին հատվածը իմաստավորված բառախաղ է՝ ծանոթ նախորդ հոդվածից (տե՛ս «Կսմիթներ», <43>, ծանոթ. №2), այն տարբերությամբ միայն, որ այստեղ օգտագործված է տոն բառի հայերեն իմաստը ևս, այսինքն՝ տոնակատարություն։


<49>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունվարի 22-ին (№ 225), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


1. «էլիֆ, պե, թե, սե, ճիմ...» — Թուրքերեն այբուբենը։


2. Օսմանյան պառլամենտի անդամ։


3. «...իտեսին պետեսաս ֆոնա փափագ» — «Ձեր գյուղի մեջ սատկած Թորոմանի տղա Յավան անհավատի դիակը, որին հողն անգամ չպիտի ընդուներ, հրամայեցի Պետրոս քրիստոնյային, որ վերցնե և թաղե։ Նույնպես հիշյալ սատկածի թողած կարասիները ցուցակադրել, ուշադրությամբ տետրակները քննել, ամբողջ ինչքը հաշվել և որբերի բաժինը հանձնել որոշեցի իմ կողմից նշանակված Նայպի հաճի Բեքիր էֆենտիին։ Ամեն մի գործողության որոշման պետք է նա ձեռնարկի, այսպես, իմացիր և փառավոր հրամանիս հպատակվիր, ով տերտեր։

Հաճի Սեյիտ էֆենտի
1819, հուլիս 3»։

Հիշյալ մեջբերումը պատմական վավերագիր է. որպես ուշագրավ փաստաթուղթ թուրքական կառավարության վերաբերմունքը բնութագրող իր հպատակ քրիստոնյա ժողովուրդների հանդեպ, հետագայում այն տարբեր խմբագրումներով օգտագործել են այլ հեղինակներ, ինչպես Հ. Մորենտաուն («Դեսպան Մորգենտաուի հիշատակները», Կ. Պոլիս, 1919), Ա. Ալպոյաճյանը («Պատմություն հայ Կեսարիո», Գահիրե, 1937, հտ. Ա):


<50>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունվարի 26-ին (№ 226), երկրորդ անդամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի III հատորում, 1936 թվականին։