Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում , 1936 թվականին։


1. Կ. Փանոսյանը մամուլում վիրավորել էր Օ. Խոճասարյանին, որը առիթ հանդիսացավ լուրջ և երկարատև բանավեճի։


2. Բալըխ բազարը Պոլսի հայտնի շուկաներից Է, հռչակված հատկապես ձկան (բալըխ) հարուստ, բազմազան տեսակների վաճառքով։ Պարոնյանը ծաղրում Է շուկայի անմաքրությունը, կեղտոտ ջրերի լճացումը։


3. Ըստ Աստվածաշնշի ավանդության՝ Ենովքը և Եղիան Իսրայելի մարգարեներն Էին, որոնք իրենց բարեպաշտ վարքի պատճառով դեռևս չվախճանված, հրեղեն կառքով երկինք տարվեցին։


4. Այսինքն՝ Թոփհանեի ձիավորներին. Պոլսի Թոփհանե թաղամասում էին գտնվում պետական զինանոցը և զորանոցները։


5. Պոլսի Ղալաթիայի կամուրջի երկու ծայրերում կանգնած էին հատուկ մարդիկ, որոնք պարտադիր կերպով փող էին վերցնում կամուրջով անցնողներից։


<55>

Առաջին անդամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 12-ին (№ 231), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


1. Ակնարկը վերաբերում Է 1873 թվականի մայիսի 25-ին կնքված երեք կայսրերի՝ Ալեքսանդր II, Վիլհելմ I և Ֆրանց Ժոզեֆի դաշնադրությանը:


2. «Ինքնօգնություն» — Սամուել Սմայլսի գիրքը:


<56>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 16-ին (232), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:

1. «...Եըքտըն պենի հարապ էթտին Կորչաքոֆ» —
Բավական է այլևս այսքան տառապանք, Կորչաքոֆ,
Որովհետև ուժս հատավ, Կորչաքոֆ...
Ինչն է արդյոք իմ թերությունը, Կորչաքոֆ,
Ավերեցիր, կործանեցիր ինձ Կորչաքոֆ։

2. Շմենտըֆեր ընկերության (երկաթուղային ընկերություն) բաժնետոմսերն ու վիճակահանության տոմսերը ժոդովրդի մոտ կոչվում էին պարզապես շմենտըֆեր։


<57>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 19-ին (№ 233), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ