Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

<69>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 9-ին (№ 246), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


1. Դարձվածքը մեզ անհասկանալի է:


2. 1856 թվականի Փարիզի դաշնագրությամբ, դեռևս մասնատված Ռումինիան վերցվեց Ռուսաստանի և եվրոպական տերությունների միացյալ հովանավորության ներքո, հակառակ ժողովրդի ազգային միասնության ձգտումներին: 1858 թվականին Ռուսաստանի ջանքերով Փարիզում գումարվեց հատուկ խորհրդակցություն, ուր ընդունվեց մի համաձայնագիր, որով նվազում էր Ռումինիայի կախումը Թուրքիայից. բացի այս, մշակվեց հատուկ կետ Ռումինիայի միացմանը նպաստող և տրվեցին մի շարք այլ արտոնություններ:


<70>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 13-ին (№ 247), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


1. Արեգական և առյուծի շքանշան։


<71>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 16-ին (№ 248), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


1. Պապը Սերասքերի — Այսպես էր կոչվում սուլթանական Թուրքիայի ռազմական նախարարությունը։


2. Ղալաթա խուլեսին կամ Ղալաթիո աշտարակը Պոլսո հրդեհների դիտարանն էր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ղալաթիա», ծանոթ. № 1):


3. «Մեճլիսի ումումիե» — Ընդհանուր ժողով:


<72>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 20-ին (№ 249), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


1. Ռուսական կայսր Ալեքսանդր II։


ԴԱԴԱՐՈՒՄՆ ԿՍՄԻԹՆԵՐՈՒ

<73>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 23-ին (№ 250), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պա-