Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/543

Այս էջը սրբագրված է

փախուստի դիմած թուրքերը թալանել են քրիստոնյաների եկեղեցիները, նրանց սպասները, ոսկերչատները և տեղում հավաքել իրենց ավարը։


7. Օսմանյան տերության XIX դարի վարած պատերազմները տեղի ունեցան մոտավորապես քսան տարվա ընդմիջումներով. 1815 թվականին հունական ազատագրական պայքարը, 1832—1839 թվականներին Եգիպտոսի փոխարքա Ալի փաշայի ապստամբությունը, 1853—1856 թվականներին Ղրիմի, իսկ 1877—1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմները։


8. Պարոնյանը այլաբանությամբ հրեշտակներ է անվանում ռուս-թուրքական պատերազմի հաշտության ռուս մասնակիցներին, որոնք գալու էին Չորլուից (Պոլսո մոտակա շրջան) և պատերազմական տուգանք գանձելու Թուրքիայից։


9. Պոլսի թաղերից մեկը, ուր գտնվում էր տերության նավաշինարանը։


<82>

Առաջին անգամ լույս է տեսել «Մասիսում», 1878 թվականի փետրվարի 12-ին (№ 2084), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IV հատորում, 1934 թվականին։


1. Ծաղրված են Խ. Գալֆայանի «Քրիստոնեական նախնական» և «Կրթական քրիստոնեական» ձեռնարկները, որոնք լույս են տեսել Պոլսում, 1872 և 1879 թվականներին:


<83>

Առաջին անգամ լույս է տեսել «Մասիսում», 1878 թվականի փետրվարի 14-ին (№ 2085), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IV հատորում, 1934 թվականին։


1. Սև լեռ կամ Գարատաղ, Մոնտենեգրո, Չերնագորիա, որը նույնպես Բեռլինի վեհաժողովի համաձայն ստացավ անկախություն։


2. Այսինքն՝ Բոսֆորի նեղուցի։


3. Խոսքը օսմանյան սահմանադրության մասին է։


4. «Լալ ընդ լացողս, խնդալ ընդ խնդացողս» — Հռոմ. ԺԲ 15։


<84>

Առաջին անգամ լույս է տեսել «Մասիսում», 1878 թվականի փետրվարի 16-ին (№ 2086), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IV հատորում, 1934 թվականին։


1. Այս ամբողջ հատվածը այլաբանություն է. ծաղրված է գրավաճառների մոտ ծախվող մեզ անհայտ ինչ որ գիրք, որն ըստ հեղինակի սիրտ խառնելու չափ անբովանդակ է, լուծողականի դեր կատարող։


2. էմին էոնյու — Պոլսի թաղամասերից մեկը։