Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/546

Այս էջը սրբագրված է

շել ազգի իգական սեռի մեջեն նորասիրության ազգակործան մոլությունը» և «օգնել ազգին բարոյական հառաջադիմության...» ։


<2>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 15-ին (№ 3):


1. «Արարատյան դպրոցասիրաց և արուեստասիրաց ընկերությանց...» Այս ընկերությունների հիմնական նպատակը գավառներում կրթություն ծավալելն էր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ղալաթիա», ծանոթ. № 4):


2. «...Ռևերսուրուս...» — „Reversurus“ (մինչև, դարձյալ). այսպես է սկսվել Պիոս IX պապի 1867 թվականի հուլիսի 12-ի կոնդակը, որով պապը Կիլիկիայի և Պոլսի հայ կաթոլիկ պատրիարքությունների թեմերը միացնում էր իրար և խիստ սահմանափակում հայ կաթոլիկների մինչ այդ ունեցած որոշ ազգային արտոնությունները։ Բացի այս, համաձայն նույն կոնդակի՝ կրթական, տնտեսական և հոգևոր կյանքի ամբողջ տնօրինությունը հանձնվում էր կաթոլիկ պատրիարքին, այսինքն՝ Հասունյանին։


3. Մեզ չհաջողվեց պարզել հեղինակի երգիծանքի իմաստը։


4. Ըստ հին հունական ավանդության, Դամոկլեսը սիրելին էր Սիրակոսայի բռնակալ Դիոնիսիոս ավագին, որին մի անգամ Դամոկլեսը հաճոյախոսեց, համարելով նրան մարդկանցից ամենաերջանիկը։ Ապացուցելու համար, որ երջանկությունը հաստատուն չէ, Դիոնիսիոսը խնճույքի ժամանակ Դամոկլեսին նստեցրեց իր աթոռին, ուտելիքներով ճոխ սեղանի շուրջը, իսկ գլխի վրա ձիու մազից կախեց սուր դաշույն, որը նշան էր ենթադրյալ երջանկության պայմաններում վերահաս վտանգի։


5. «...ասհապր հայսիեթ են եղեր» — Զգացումի տեր են եղեր։


<3>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 19-ին (№ 4)։


1. «էվրեքա, էվրեքա, ըսելով...» — Համաձայն հին հունական առասպելի էվրիկա (նշանակում է ես գտայ բացականչեց Արքիմեդը, երբ բաղնիքում լողացած ժամանակ հայտնարերեց կարծր մարմինների տեսակարար կշիռը որոշելու օրենքը, և այսպիսով վճռեց Սիրակոսայի արքա Գներոնի թագի ոսկու և արծաթի քանակը։


Ուրախության այս բացականչությամբ են դիմավորում մի նոր գաղափարի հայտնաբերումր և կամ բարդ խնդրի լուծումը։


2. Գարակյոզյան եղբայրների բարեգործությունը կապված արժեթղթերի բարձրացման հետ Պարոնյանը ծաղրել է և «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», երկում, երբ նկարագրում է Բերան (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ. «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Տերա»)։