Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/549

Այս էջը սրբագրված է

<12>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 27-ին (№ 15):


1. Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքի պարտքր ժամանակի հուզող հացերից մեկն էր, Ազգային մարմիեների զանազան միջոցառումները պարտքը մարելու համար՝ մնում էին ապարդյուն և միշտ նույն սրությամբ քննության էր ենթարկվում (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ. «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուկ», ծանոթ № 2):


2. Մամբրե եպիսկոպոսը Մշո ս. Կարապետ վանքի վանահայրն էր. քննադատվել է վանքը կողոպտելու և ազգային եկամուտները յուրացնելու համար (տե՛ս «Խտղտում», <45>):


3. Եպիմենիդեսը կիսալեգենդար Կրետացի մոգ էր (VII դ. մ. թ. ա.), աստվածների սիրելին, որը մեկնում էր անհաշտ անցյալը։ Ըստ ավանդության նա պատանի հասակում քնեց կախարդված քարայրի մեջ 57 տարի։


4. Ակնարկը վերաբերում է ազգային սահմանադրությանը, որի հռչակումից հետո (1860) անցել էր համարյա քսան տարի, և ոչ մի տեղաշարժ չէր նկատվում հասարակական կյանքի մեջ։


5. Գևորգ IV Քերեստեճյան։


<13>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի նոյեմբերի 3-ին (№ 17)։


1. «Կել սահապընը սևինտիր, Ալլահ տա սենի սեինտիրսին»— Արի տիրոջդ ուրախացրու, թող աստված էլ քեզ ուրախացնի։


2. «...թասաիգ իթմեքտե տիր» — Համաձայն Թիֆլիսի «Մշակ» թերթի հայտարարության, անվանի Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանը 25 հազար ռուբլի կտակելով վախճանվել է (հանդերձյալ աշխարհն է մեկնել)... Մենք այս լուրը տարածված զրույցի հիման վրա 5 — 6 ամիս առաջ տպագրել էինք. ահա այս անգամ հիշյալ թերթը հաստատում է սույն լուրը։


<14>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում»), 1879 թվականի նոյեմբերի 10-ին (№ 19)։


1. «էմլաք իտարեսի» — Կալվածոց վարչություն:


2. «Մահալե իմամի»— Խաղային կրոնապետ։


<15>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի նոյեմբերի, 14-ին (№ 20)։


<16>

Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի դեկտեմբերի 1-ին (№ 24)։