Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/555

Այս էջը սրբագրված է

Ըստ ավանդության հին հունական փիլիսոփա Դեմոկրիդը ծիծաղում էր ամեն ինչի վրա ի հակադրություն Հերակլիդի, որը իրողությունների ողբերգական կողմն էր լոկ տեսնում, մինչդեռ Դեմոկրիդը տրամաբանված լավատեսությամբ աշխատում էր ձեռք բերել ինչ որ լավ է աշխարհում, առանց գանգատվելու դրանը անկատարությունից։


2. «Հերակդիտ չորս տարի կուլա...» — Տե՛ս «Հոսհոսի ձեռատետրը», ծանոթ. № 1։


<2>

1. Պարոնյանը ակնարկում է «Միացյալ ընկերության» ձեռք բերած հասարակական հեղինակությունը, իսկ Հակոբ էֆենդիի խանը այն շենքն էր, ուր գտնվում էր ընկերության գրասենյակը։


2. «Ազգանվեր հայուհյաց» ընկերության ատենապետուհին բանաստեղծուհի Սիպիլն էր, որը գրապայքարի ժամանակ հանդես է եկել հոդվածներով ի պաշտպանություն գրաբարի։


3. Անահիտ — Սիպիլի ծածկանունը։


4. Արամազդ — Հրապարակախոս լրագրող Բյուզանդ Բեչյանի ծածկանունը. այս ստորագրությամբ է նա հանդես եկել ի պաշտպանություն աշխարհաբարի։


5. Դիմետրե — Գրականագիտուհի Անայիսի ծածկանունը: Հանդես է եկել մամուլում ի պաշտպանություն գրաբարի։


6. Հերմես — Գրականագետ Աբրահամ Այվազյանի ծածկանունը։ Հերմեսը աշխարհաբարի պաշտպաններից էր։


7. Այլաբանական պատկեր, նկատի ունի ժամանակի մտավորականությունը:


8. Աշխարհաբարի վրա հարձակվող «աստվածուհիները» Սիպիլը և Անայիսն էին։


9. Գրաբարի վրա հարձակվող «աստվածները» Բյուզանդ Բեշյանը և Աբրահամ Այվազյանն էին։


10. Շահնուրը ծածկանունն է «Արևելյան մամուլի» խմբագիր Մ. Մամուրյանի. «յար գլորած խնձորեն» արտահայտությամբ Պարոնյանը նկատի ունի հունական դիցաբանության հերոս Պարիսին։


<3>

1. Ծաղրված է թուրք հիվանդանոցների ողբալի վիճակը, որի համար զբաղված էր Գաբրիել հրեշտակապետը։ Պարոնյանը հոգևառ հրեշտակապետի այցելությունը ցանկալի է համարում և հարստահարիչ քուրդ պեյերին։


2. «Փարոս» — «Փարոս Հայաստանի» հանդես պատկերազարդ պատմական բանասիրական և ազգային գիտելյաց. լույս է տեսել Մոսկվայում 1879—1881 թվականներին, Զ. Մսերյանցի խմբագրությամբ։