Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/80

Այս էջը սրբագրված է

Ազգային ժողովը մասնաժողով մը կազմեր է, որ չորս թվանշանով սկսող այս գումարին վրայոք վիճաբանի։


Կերևի, որ Ռումանիո սնտուկն ալ խաղաղասեր է ու պատերազմ չուզեր։


Ավստրիային արևելյան խնդրույն վրայոք խոսք մի բանար ու ի՛նչ կուզես ըրե։


Վիեննաբեն եկած հեռագիր մը կըսե, որ ազգային ժողովը արևելյան գործող վրայոք բացված վիճաբանությունը վերջացուր։


Տես, այնչափ վախցեր է, որ ազգային ժողովույն մեջ անգամ չուզեր այս խնդրույն վրա խոսվիլը։


Սա մեր ժողովուրդն ալ շատ հետաքրքիր է։


Քանի մը օր առաջ կը հարցուներ՛ ժեներալ Իկնաթիեֆը ինչո՞ւ եկավ։ Այսօր ալ կը հարցունե. մայրաքաղաքիս գաղղիական դեսպանը ինչո՞ւ գնաց։


Դեսպաններն ալ շվարեցան մնացին. գա՞ն, թե երթան:


Ինչ որ ալ ըլլա՝ մեր ընթերցողները գոհացնելու համար Գաղղիո դեսպանին երթալուն վրայոք քանի մը տեղեկություններ տալ պարտք կը համարենք։


Ոմանք կըսեն, թե հոս տեղի ունենալիք դեսպանաժողովին ներկա չգտնվելու համար գնաց, ոմանք ալ կըսեն, թե միտքը գրով աղեկ չկրնալ հասկցունելուն համար բերանացի խոսելու գնաց, ըսողներ ալ կան, թե ինչ բանի համար գացած ըլլալը հայտնի չըլլալուն համար գնաց։


Ըստ մեզ ամենեն հավանականը վերջինն է:


<28>

Ինչ որ ուզեն թող ըսեն, իմ կարծիքս այն է որ քաղաքականության մեջ քաղաքավարություն չկա։