Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Այս էջը սրբագրված է

— Գերմանական լրագիրներն ալ կը պատասխանեն թե որովհետև...


— Ռուսական լրագիրներն ալ թոհաֆ բաներ կը գրեն...


— Նաբոլեոնը (ինքնիրեն) կըսե որ...


— Վարնայի վերջին փոսթայով հասած լրագիրներու մեջ հրատարակված հեռագրալրո մեջ կատարված տեղեկություններու մեջ տեսնված բառերեն կիմանանք որ, դարձյալ որ...


— Քյուչյուք Չեքմեճեեն հետևյալը գրված է էսկիճի Մոշոնին։


— Կոմս Դամարինտի ազգու նամակ մը գրեր է Ալոես իշխանին։


— Կամպեթթա քաղաքեն գրված նամակե մը առնելով Պազեն լրագիրը կը հրատարակե որ ասոնց վերջը Մենք, ինքզինքնիս գովելու համար չըլլա, շատ մը տրամաբանություններ տեսած ըլլալովնիս և շատ մը քաղաքագետ մարդոց անունները լսած ըլլալովնիս, վերոգրյալ լուրերեն կրնամք հետևցունել և գուշակել որ քիչ օրեն Բրուսիա պատերազմ պիտի հրատարակե Գաղղիո գեմ։


ԼՈՒՐԵՐ

<2>

Երկինքի ճանբաները այս օրերս շատ ավրըված ըլլալուն՝ փոսթաճի խումրիները առաջ 2 ղուրուշի տարած նամակնին հիմա 4 ղուրուշի հաներ են եղեր։


— Պոռտոյի մոտերը պզտիկ գետակ մը սառած ըլլալով բրուսիացի զօրքերը վրայեն անցնելու ատեննին՝ սառերը կոտրեր, իրենք ալ մեջն են ինկեր։ Ֆրանսացի շատ մը ազատ-հրացանավորներ որ աս սառերուն տակ պահվտած հին, հանկարծ վրանին հարձակեր ու անոնք բռներ ջուրին մեջ կամ խղդեր են կամ խղդելու վրա են եղեր։


Անցած գիշեր բրուսիացիք լուսնի օգնականությամբը Լուարի բանակին աջ թևը պիտի կտրեն եղեր, բայց լուսինը Ֆրանսայի հետ կանխավ դաշնակից ըլլալով՝ պզըխճություն ըրեր, երևան չէ ելեր, անոր համար բրուսիացիք ալ Կիյյոմ քաղաքին վրա հարձակեր են։