Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/97

Այս էջը սրբագրված է

Այս սերվիացիներու հետ ի՞նչպես գլուխ պիտի ելնենք՝ ես ալ չեմ գիտեր։


Առաջ պատերազմ կուզենք ըսին, ըրինք. ետքը ելան քիչ մալ զինադադար կուզենք ըսին, տվինք. հիմա ալ ելեր իրենց ուզած զինադադարը իրենք կավրեն։


Հեռագիր մը լուր կուտա թե, ասոնք զինվորական փոխանորդաց որոշած սահմանագծեն ասդին անցած են։


Ապրին... կերևի թե. ինչ որ պատերազմի միջոցին չէին կրնար ընել, զինադադարի միջոցին ընել որոշած են... խեղճերը նկատելով, որ պատերազմով ոչ միայն չպիտի կրնան իրենց սահմանեն դուրս ելնել, այլ նաև պիտի ստիպվին իրենց երկրեն ներս քաշվելով Պելկրատ լեցվիլ, որոշած են գոնե զինադադարի միջոցին քիչ մը ճանբա առնել, որ վերջեն ետ քաշվելու տեղ մնա:


Ապրին... ի՞նչ աղեկ կը կռվին եղեր սերվիացիք... զինադադարի միջոցին...։ Աղեկ եղեր է ուրեմն, որ Ռուսիան վեց ամիս զինադադարը չէ ընդուներ. եթե ընդունած ըլլար սերվիացիք այդ միջոցին մեջ բավական կը հառաջանային։ Աստված միամտի կողմեն է, կըսեն նե՝ իրավ է եղեր։


Այս ամենը աղեկ, բայց Չերնայեֆը ո՞ւր նստի։


Ահա օրվան խնդիր մալ։


Այս մարդուն Ռուսիա մտնելը արգիլվեցավ, Թուրքիա մտնելն ալ չուզեց, որովհետև մեր զորքերը բավական գյուղ այրեցին իրենց ռումբերովը, որպեսզի Չերնայեֆը յուր սիկառն վառե ու պարապ տեղը չհոգնի... Պոլիս գալու համար։


Ո՞ւր երթա հիմա աս մարդը, ինչ հանցանք ըրավ, որ Ռուսիայեն կը մերժվի։


Առաջին և ամենամեծ հանցանքը սա է, որ... սա է, որ... սա է, որ... ո՞րն է յա... իրավ ես ալ չգիտեմ, բայց անպատճառ հանցանք մը գտնելու է, որովհետև սովորություն է հաղթվող զորավարներուն անպատճառ հանցանք մը գտնել, մինչև այսօր չէ եղած գորավար մը, որ հաղթված ըլլաու