Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/106

Այս էջը սրբագրված է

Գործող մարմնույն կողմե կենդանիներու ժողովույն կը ղրկվի տեղեկագիր մը՝ որ կը հայտնե, թե վահանաձուկն բարոյական հանցանք չունի։ Ինչպես որեն է, կռիվն նորեն կսկսի: Աղվեսն կ՛ուղն, որ վահանաձուկն անպատճառ հանցանք մունենա, ուստի կառաջարկե խնդիրն վերստին առյուծին հղել, որպեսզի լավ քննվի, թե վահանաձուկն գոնե բագոսական հանցանք մալ չունի՞։ Առյուծն վերստին կը կանչե վահանաձուկն և կսկսի հետր խոսիլ.


— Քեզի համար կըսեն, թե շատ օղի կը խմե։


— Այո՛, իրիկուններն երկու երեք գավաթ օղի և ճաշի ատեն քանի մը բաժակ ալ գինի կը խմեմ, բայց բնավ ցերեկ ատեն խմելով, մանավանդ չափազանց խմելով և կարծիք հայտնելու համար գլտորելով գացած չեմ ժողովույն, ինչպես կընեն երեսփոխան կենդանիներեն ոմանք։


— Ըսել է թե ոգելից ըմպելիքներն չափազանց չես գործածեր:


— Ո՛չ։


— Ապրիս, տղաս, շատ աղեկ։


Գործող մարմինեն երկրորդ տեղեկագիր մը կը հասնի կենդանիներու ժողովույն։ Այս գիրն ալ նպաստավոր խոսելով ամբաստանյալին՝ կեզրակացնե. թե վահանաձուկն արժանի է երեսփոխանական աթոռի մը վրա նստելու։ Աղվեսն նորեն խոսք կառնե և զարմանք կը հայտնե վահանաձուկին հանցավոր չըլլալուն վրա։ Հանցավոր է, հանցավոր է, կը պոռա, և ժողովույն արժանապատվությունն պահելու համար, եթե հանցավոր չըլլա իսկ՝ հանցանք մը գտնելու և վրան դնելու է, որ չգա մեր քով նստելու։ Ոմանք դեմ և ոմանք թեր կը խոսին աղվեսին, որ բեմ կելնե և կաշխատի վահանաձուկն հանցավոր ցույց տալու աշխատիլ հետնյալ ատենաբանությամբ.


«Տյարք, ես շատ լավ գիտեմ, որ վահանաձուկն հանցավոր է և այդ հանցանքն կամ ազգային է կամ քաղաքական կամ անտեսական կամ բարոյական կամ առևտրական կամ գիտական կամ գրական կամ բանասիրական (Ծիծաղ. — լրագի՞ր կը հրատարակեք, ի՞նչ կընեք) կաղաչեմ, մի՛ ընդմիջեք։ Անոր հանցանքն ո՞ր ճյուղին կը վերաբերի, ան գիտնալ հարկ