Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

— Ամենևին, ինչո՞ւ բարկանամ։

— Բայց և այնպես ճիշտ Րըկնըթոսիոսին հարցումն է:

— Ի՞նչ կըսեք, մեծ տարբերություն կա երկուքին մեջտեղը. Րըկնըթոսիոսին հարցումեն այնպես կը հասկցվեր, թե անոթիներու ժողովն անհոգ նստեր է և թույլ տվեր է, որ գորտերն անոթութենեն մեռնինք մինչդեռ Աղևրիկինը ըսել կուզեր, թե չե՞ն խպնիր այն կենդանիներն, որ ասդին անդին լուր կը տարածեն անոթիներուն ժողովն զրպարտելու նպատակավք թե պատասխանեցեք հարցմանս, որ պապանձին չար լեզուներն։

— Կը սխալիք։

— Ես չեմ սխալիր, միևնույն հարցումն առանց փոփոխության կրկնեցի ես ուրիշ ստորագրությամբ։

— Եթե այդպես է՝ լավ ուշադրություն չեմ ըրած, անգամ մալ կարդացե՛ք։

(Կը կարդացվի)։

— Այո՛, ուշադրություն չեմ ըրած, իրավունք ունիք, խիստ անվայել հարցում մէ, անճոռնի և վիրավորիչ հարցում մէ։

— Ես կատակ ըրի. հարցման բուն տերն Աղևրիկն է, դիտմամբ Իրկնըթոսիոս անունը տվի։

— Ինձի ալ այնպես կը թվի, թե այդ հարցումն շատ օրինավոր է, սքանչելի հարցում մէ։

— Հասկցվեցավ, եթե Րըկնըթոսիոսեն ուղղված է, անվայել և անճոռնի է, իսկ եթե Աղևրիկեն եկած է, օրինավոր է և սքանչելի։

— Այո՛, այո՛, Աղևրիկը մոտեն կը ճանչնամ, իսկ մյուսն չեմ ճանչնար։

Բարոյական — Գործավորն գործեն ճանչնալու է միշտ և ոչ դեմքեն կամ անունեն, ամենեն իմաստուն մարդերեն շատ անգամ տղայական խոսքեր կրնան լսվիլ, և այդ խոսքերն իբրև պատգամ ընդունվելու չեն իմաստնո մը բերնեն ելած ըլլալուն համար։


ԴժԲԱԽՏՈԻԹՅՈԻՆ

Չեմ պնդեր, բայց գոնե հաստատապես կը կարծեմ, թե հրապարակավ խոսելու, գրելու և ի մասնավորի խոսելու գրե-