Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/158

Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Կեցի՛, սորվեցնեմ քեզի։ Երբ պարտատերդ առաջին անգամ կուգա ստակ ուզելու, կը պատասխանես իրեն, թե գալ շաբաթվան մեջ չորեքշաբթի օրը քեզի տեսնե և ստակն առնե։

Կայծակ — Չորեքշաբթի օրն ի՞նչ ընեմ։

Ծիծաղ — Սենյակեն ներս մտնելուն պես զինքը կը դիմավորես, խահվե կը հրամցունես և վերջը ներումն կը խնդրես իրմե հայտնելով, թե նեղություն տվիր իրեն, և ետքը կըսես, թե քանի մը տեղերն ստակ կսպասես, թե ինքն կրնա երթալ, թե դուն անձամբ կը տանիս իրեն։

Կայծակ — Շատ լավ։

Ծիծաղ — Երբ երկրորդ օրն նորեն գա ստակն ուզելու զարմացմամբ իրեն կըսես. «Տղան չբերավ քեզի, ա՜յ թշվառական, կարծեմ սխալմամբ ուրիշ տեղ տարած է, հոգ մի՛ ընեք, ես կը հասկնամ գործն և վաղը կուտամ ձեր ստակն։ Կաղաչեմ, հաճեցե՛ք վաղը հոս հանդիպելու»։

Կայծակ — Երրորդ օրն ի՞նչ ընեմ։

Ծիծաղ — Տունեն դուրս չես ելներ։

Կայծակ — Հետևյալ օրն։

Ծիծաղ — Մեկուն տունը կ՝երթաս և սեղանի վրա այդ պարտատերին կենացը երկարությանը համար բաժակ կառաջարկես։

Կայծակ — Վերջը։

Ծիծաղ — Չինքը տեսնելուդ պես կ՝ըսես, «Երեկ սենյակեն դուք դուրս եք ելեր ես մտեր եմ»։ Պարտատերդ բարկության նշաններ ցույց կուտա, այդ նշաններուն կարևորություն մի տար։

Կայծակ — Ցույց տված միջոցներդ խեղդվելեն ավելի դժվար են։

Ծիծաղ — Հաջորդ անգամուն դեմ առ դեմ գալուդ պես կը հարցնես իրեն, թե գերմաներեն գիտե՞ս, կամ անանկ լեզու մը, գոր չգիտեր, և երբ «Չեմ գիտեր» ըսե՛, ցավ կ՝զգաս իրեն հայտնելով, թե հարյուր ոսկի ամսական կար իրեն՝ եթե գերմաներեն կամ յուր չգիտցած մեկ լեզուն գիտնար։

Կայծակ — Լավ։

Ծիծաղ — Պարտատերդ կսկսի պոռալ, կանչել, դուն ան-