Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/196

Այս էջը սրբագրված է

Ծիծաղ. — Սա ուռենիներու տակը պիտի նստինք։

Հիպնոս. — Եթե այդ ուռենիներու տակ ալ նավակ կամ թրամվեյ կը բանի՝ ես գործ չունիմ հոն, մնաք բարով։

Մոմոս. — Չէ, չէ, հոն անանկ բաներ չկան։

Եվողոս. — Նավավա՛ր, նավուդ վարձքն առ։

Նավավար. — Շնորհակալ եմ, վաղը գա՞մ ձեզի առնելու, կարծեմ թե գոհ եղաք ինձմե և նավակես։

Հիպնոս. — Այո՛, բայց դուն մի՛ գար ալ:

Ծիծաղ. — Եկե՛ք ընկերներ, նստինք դալարյաց վրա՝ որոնց վրայեն Զեփյուռն միայն անցած է:

Սիղենոս. — Այո՛, նստինք և խմենք Բագոսին պատվական գինիեն, որուն վրայեն քառասուն աշուններ անցած են։

Սաղոս. — Մոտեցեք, դստերք Աստղիկի, հավերժահարսունք և մուսայք, մեր շուրջը նստեցե՛ք։ Գինին բերեր, բայց ո՞վ պիտի մատռվակե մեզ գինին։

Հիպնոս. — Աստղիկին աղջիկնե՛րը։

Եվողոս. — Հավերժահարսերն ալ կերակուր պատրաստեն։

Բարոյական. — Մուսաներն ալ երգեն։

Ծիծաղ. — Մուսաները ներշնչեն և մենք երգենք։

Սաղոս. — Այո՛, այո, անոնք ըսեն, մենք գրենք։

Հիպնոս. — Արդեն դու մուսա մես և մուսայի պետք չունիս։

Ծիծաղ. — Ահագինին բերին, խմենք նախ և առաջ, այս մուսան, տեսնենք ինչ կը ներշնչե։

Հիպնոս. — Ներեցեք ինձ դիտողություն մը ընել։ Ո՞վ պիտի նախագահե մեր այսօրվան խնջույքին։

Ամենքը. — Ծիծաղը, Ծիծաղը...

Ծիծաղ. — Շնորհակալ եմ ձեր արտահայտած զգացումներեն, բայց կը խնդրեմ, որ այդ պատիվն ուրիշի մը տրվի։

Ամենքը. — Ուրեմն Բարոյականը թող նախագահե։

Սարոյական. — Ներեցե՛ք, չեմ կրնար ընդունիլ, Բագոսին կը վայելե այս օրվան նախագահությունն։

Ամենքը. — Կընդունինք, Բագոսը, Բագոսը... կեցցե Բագոս...

Սաղոս. — Սիրով կ՝ընդունիմ այդ պատիվն, զոր կը հաճիք ինձ ընել։

Ծիծաղ. — Բաժակ կ՝առաջարկեմ ի հիշատակ Դիոգինեսի,