ԱՅՏԱՄ
— Տառապանք, վհատություն և մթություն, կենաց մեջ ահա ասոնք են իմ բաժինս...
Կրիտիկոս. — Ընտիր...
ԱՅՏԱՄ
— Արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս, սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս...
Կրիաիկոս. — «Արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս» անհաշտ է «Սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս»-ի հետ. վերջինն գանգատ է, մինչգեռ առաջինն գոհունակություն կը հայտնե ըսելով, «Թույլ տվեք ինձ արտասվել և հառաչել, որովհետև արտասվաց և հառաչանաց մեջ սփոփանք և մխիթարություն կը գտնեմ, արտասվաց և հառաչանաց մեջ ցավերս կամոքեմ. կողբամ իմ վիճակս և զայն ողբալով կսփոփվիմ»։
ԱՅՏԱՄ
— Այրին զոհ մէ զուրկ վրեժխնդիր ձայնե. ի՞նչպես արդյոք պետք է գործել, ի՞նչ քայլով հառաջանալ. վարանած եմ և վհատած։ Առաջնորդե՝ ինձ փորձառու խրատներովդ[1]։
ՐԻՍԱ
— ...Մինչ տղա էիր՝ ծնողացդ պաշտպանության ներքև ապրեցար, և մինչ ծաղկահասակ՝ ամուսնույդ. զամենայն ինչ պարտավոր էիր ամուսնույդ. պատվույդ նախանձախնդիր էիր Անոր համար և զայդ իրմով կը պահպանեիր, անոր կը պարտեիր վիճակդ և մինչև անգամ կրած անունդ, զոր անբիծ կը պահեիրի Պատիվ Անոր:
Բարոյական. — Ի՞նչ կը լսեմ, Կրիտիկո՛ս, կինը յուր էրկանը պատիվն անարատ պահելու նպատակա՞վ է, որ անառակություն չըներ ձեր մեջ, այս գաղափարներով տոգորված կիներ կա՞ն ձեր մեջ, եթե կան, վայ ձեզ, իսկ եթե չկան,
- ↑ Մեր գյուղին մեջ խրատին առջև փորձառու չեն դներ։