Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

վայ Այտամին: Անպատիվ հռչակել այրն այն ատեն ներելի է՝ երբ անհավատարիմ կնկան մը հետ կը կենակցի, իսկ կարծել թե այրն անպատիվ է անառակ կին մը արձակած ըլլալուն համար, թե կինն անառակ է անպատիվ էրիկ մը վռնտած ըլլալուն համար՝ տիրող սովորություններուն օրենքներուն, և բարոյականի վրա բնավ գաղափար չունենալ ըսել է։


ՐԻՍԱ

— Ամուսնությամբ փայլուն վիճակ, ճոխություն, փառք և պատիվ ստացար։ Մահը հափշտակեց ամուսինդ և միանգամայն պաշտպանդ. այրի ես սրտով և վիճակով, վայելած պատիվներդ մահն յուր հետ առավ տարավ, թողլով քեզ զավակ մի և ծանր պատասխանատվություն՝ անունդ անարատ պաճելու:

Կրիտիկոս. — Որքան դժվար է կնկան անարատ պահել յուր անունն... ըսել է թե էրիկ մը, ըստ Րիսայի ոչ միայն կենդանության ժամանակ՝ այլ մահվանեն ետև ալ պատասխանատու է կնկանն անառակությանց... և երբ այրն կորսնցնող կին մը քառասուն սիրահարներով ժամանակ անցունե անպատվությունը հանգուցյալ ամուսնույն վրա կիյնա։ Ըսել է կինն պարզապես փորձանք մէ։


ՐԻՍԱ

— Աշխարհիս բեմին վրա կուզեմ տեսնել զքեզ, և ի տես ամենուն մարտնչելով փոթորկաց դեմ և հաղթահարելով զանոնք, ուր չկա մարտ, հոն չիք արժանիք...։ Թո՛ղ ուրեմն այն առանձնությունը ուր թաղվեցար, և հայտնե աշխարհիս, թե ազատ կին մի, ազատ՝ յուր գործերովն և գաղափարներով, իրավունք ունի ընդհանուր հարգանաց ցորչափ ինքը նախանձախնդիր է յուր պատվույն, մանավանդ թե նա կը պահանջե այդ հարգանքը։

...Դու, Այտա՛մ, կը գանգատիս ընկերության անիրավութենեն, բայց ի՞նչ փույթ քեզ երբ սիրտ մունիս սիրելու համար, միտք՝ խորհելու, կամք՝ գործելու:

Կրիտիկոս. — Շատ գեղեցիկ և քաջալերական են այս