Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

առնել, բայց գողցված էր յուր մատեն։ Հիմարած, հուսահատ, կարծես թե մահն էի մահվան հանդեպ, կը թախանձեի, խոստումներ կընեի մատանիս գտնելու համար...: Բազմիցս խոստացա գողը վարձատրել, հաստատեցի թե իբրև. մասունք նկատելուս համար է, որ այդչափ կարևորություն կուտամ այնպիսի դուզնաքյա արժեք ունեցող բանի, բայց իզուր խոսեցա, իզուր խոստացա, Բարեկամուհիդ իմ, կարծես թե գլուխս պիտի պայթի, զի կորստյանս մեջ աղետք մը կը գուշակեմ. կարծես թե տխուր նախազդեցություն մունիմ...

Կրիտիկոս. — Հարկ չկա գուշակությանց, արդեն քու թշնամվույդ Հիրեքային հոն ներկա գտնվիքն, ուշադրությամբ զքեզ դիտելն՝ նախապես հայտնեցին, թե մատնին այն հափշտակած է և անով վրեժ պիտի լուծե քեզմե յուր սիրելին իրմե հափշտակելուդ համար։

Շատ բռնազբոսյալ է այս տեսարանն, նամանավանդ որքան չկասկածիս Հիրեքայեն՝ այնքան կը հեռանաս բնականեն։


ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՍՐԴ

ՀԻՐԵՔԱ ՏԵՐՊՈՍ

ՀԻՐԵՔԱ

— Իզուր կը հյուծիս, իզուր կսպառնաս կյանքդ փճացնելու։ Ոչինչ կը լսեմ, ոչինչ կը հավատամ, փաստ կուզեմ, ծառայություն կը պահանջեմ։ Սիրել՝ կը նշանակե սիրված առարկային գերին ըլլալ, անոր հնազանդիլ, կամքերը կատարել, մինչև իսկ այլանդակ բաղձանքը, հպատակիլ կուրսրեն, և ի պահանջել հարկին վրեժխնդիր կանգնիլ, խղճին ու պատվո ձայնը խեղդամահ ընել և մեղապարտ հանդիսանալ:

Կրիտիկոս. — «Գերին ըլլալ» է ետքը դրված խոսքերն ավելորդ են և փոխանակ սաստկություն տալու ճառին՝ անկում կը պատճառեն անոր, ըսելու հարկ չկա թե «գերին ըլլալ» եթե ամենեն վերջը գրվեր՝ ավելի ուժ և սաստկություն կստանար ճառն։ Արդարև ասոնք աննշան թերություններ են նշանավոր