Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

գույնք, և սև ծածկույթի մի ներքև կույսն տարածեց յուր մարմինն, և մեռելոց աղոթքն գուժեցին, թե ծաղկահաս հոգի մի մեռած էր աշխարհին հաճոյից համար, թե աղոթից և անձնվիրության կյանք մի կսկսվեր, և թե գթության քույրերն քույր մի ավելի ունեին, ինչպես և թշվառներն՝ մայր մի։ Սև ծածկոցն աշխարհային կինն ոչնչացուցած էր, և անկե բխած էր կույսն մենաստանի։

Այս տեսարանն զիս սաստիկ շարժեց, կարծես թե սփոփանք մի կը գտնեի այս լրացած զոհողության առջև։ Հրաժարիլ ամեն երկրային վայելքներե, անջրպետ մի դնել ընդ մեջ անցյալ հիշատակաց և ներկային՝ ամփոփվելու համար Աստուծո անհուն գաղափարին մեջ, ահա խորհուրդն, որ հղացա ընդհուպ գործադրելու դիտավորությամբ։ Կարծես թե թեթեվություն մի զգացի ցավոցս բեռին նկատմամբ և վայրագ ուրախություն մի համակեց զիս։

Եկեղեցական երգերը դադրած էին, և գրեթե բոլոր հանդիսականներն մեկնած, լռությունը տիրած էր ի սրբավայրին։ Միտքս գրավված էր տեսածես, և սիրտս գոհ էր գործադրելու խորհրդույս պատճառավ։ Եկեղեցիեն հետին մեկնողներեն էի, ոտք ելա երթալու համար, և ահա... ո՜վ տե՜ր իմ... տեսա Գիտրանն, որ թև կուտար երիտասարդ կնոջ մի դեպի եկեղեցվո դուռն ուղղվելով։ Հազիվ հազ կարողացա խեղդել այն աղաղակն, որ սիրտս կուզեր արձակեր Ամպ մանցավ ալերուս առջևեն, և ինկա վերստին բազմոցին վրա։ Չգիտեմ որչափ ժամանակ նվաղած մնացի, միայն թե երբ սթափելու վրա էի, թվեցավ ինձ լսել Գիտրանա ձայնն, որ անուշ կերպիվ կը խոսեր ինձ։ Աչքս բացի, բայց ինքն քովս չէր, անծանոթ մարդ մի միայն կը հսկեր վրաս։ Երբ կարողացա խոսիլ հարցուցի մարդուն, թե ուրիշ անձ մի չէր գտնված քովս պահ մառաջ։ Ոչ, պատասխանեց։ Բայց խոսելու եղանակեն դյուրին էր մակաբերել, թե ճշմարտությունը կը ծածկեր։ Կրկնեցի հարցումս այնչափ թախանձանոք, որ բարի մարդն ի գութ շարժելով խոստովանեցավ, թե երիտասարդ մի արտասվալից աչերով և գորովանոք զիս խնամած՝ և մեկնած էր սթափելու ժամանակս, պատվիրելով իրեն, որ ներկա գտնված ըլլալը չի հայտնե ինձ, մինչ քովի հուզված երիտասարդուհին