Այս էջը սրբագրված է
Պատճառագիտություն. — Ագահությունն կը ծնի շռայլության պատճառած աղետներեն, որոց ականատես եղած է ախտակիրն։ Այս ախտն ժառանգական ալ է. շատ անգամ երեք չորս եղբարց վրա կը տեսնվի։
Կանխավճիռ. — Ագահությունն մահացու ախտ մէ, ագահն մեռյալ մէ արդեն, որ կը կարծե, թե կապրի։ Դժվարաբույժ է։
Բույժ. — Դյութիչ տեսարաններ, զովացուցիչ դեղեր, պտույտ, երբեմն երբեմն ալ քանի մը ապտակ հաջողին թերևս քիչ մը մրցիլ այս ախտին դեմ։