Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/327

Այս էջը սրբագրված է

ԱՄԲՈՂՋ ԱՍՏՎԱԾՆԵՐՈԻ, ½ ԱՍՏՎԱԾՆԵՐՈԻ, ¼ ԵՎ

1/8 ԱՍՏՎԱԾՆԵՐՈԻ ԻՐԱՐԱՆՑՈԻՄՆ

Ամեն աստիճանի աստվածներ, սեղանավոր աստվածներ, վաճառական աստվածներ, փաստաբան աստվածներ, բժիշկ աստվածներ, խմբագիր-տնօրեն աստվածներ, դասատու աստվածներ, պատմագետ աստվածներ և մանավանդ անոթության աստվածներ, կսկսին սերտել իրենց դերն, զոր կատարել կոչված են, հաջորդ ամիսներու մեջ, ներկայանալի կատակերգության մեջ։

Այժմեն դյուրին է գուշակել, թե որքան ծիծաղաշարժ պիտի ըլլա այս կատակերգությունն, որուն կը մասնակցին այնքան մանրուկ աստվածներ, որոնց մեջ չեն պակսիր նաև 1/16 նոցներ։

Տանդեի Աստվածային կատակերգության հետ պետք չէ ուրեմն շփոթել այն կատակախաղն, որու նյութն է պարզապես Քրմապետի մընտրությունն:

Մոռցանք ըսելու, թե քուրմերն ալ մեծ դեր ունին այս թատերախաղին մեջ, քուրմեր, որոնց ամենն ալ, փոքրիկ բացառությամբ, կուզեն քրմապետ ըլլալ, մինչդեռ մեկ քրմապետի միայն պետք կա՝ արժանավոր քրմապետի մը, անկեղծ քրմապետի մը, քաջառողջ քրմապետի մը։ Ուստի բոլոր քուրմերն, ի վերին երեսս հրաժարելով քրմ ապետական ընտրելիութենե, կը ջանան աստվածներու համակրությունն գրավել, և ամեն հնարք ի գործ կը դնեն, արժանավոր հանդիսացնելու համար իրենք զիրենք քրմապետական աթոռին։ Պատկառազուրկ քուրմերն պատկերհաններու կը դիմեն և անոնց հրահանգով կը շարժին պատկառարկու դեմք մու-