յացնելու մասին վայելած համբավն է՝ Հասարակաց կարծիքը միշտ մեր միջոցավ կը հայտնվի...։
— Բայց կարծեմ մյուս լրագիրներն ալ ունին մեյ մեկ հասարակաց կարծիք:
— Ունին, բայց հասարակաց կարծիք կա, հասարակաց կարծիք ալ կա:
— Ի՞նչ կըսե ձեր (հասարակաց) կարծիքն քրմապետին ընտրության մասին։
— Մեր (հասարակաց) կարծիքն արդեն հայտնած Է յուր կարծիքն և յուր ընտրելին ներկայացուցած Է, որ Է...։
— Անփոփոխելի՞ է ձեր (հասարակաց) կարծիքն։
— Կը տարակուսի՞ք: Աստված մը յուր (հասարակաց) վրա հաստատ մնալու Է։
— Անանկ է... կը փափագեի ձեր լայնածավալ թերթին քսան օրինակ բաժանորդ գրվի:
— Շատ աղեկ... այսուամենայնիվ կարծել պետք չէ, թե մեր (հասարակաց) կարծիքն բոլորովին անդառնալի է... այսօր պիտի հաճի՞ք վճարել քսան բաժանորդագին։
— Շնորհակալ եմ։ Միայն թե բան մը պիտի աղաչեմ ձեր գերապատվության։
— Լավ։
— Սակայն չվշտանաք։
— Ըսե՛ք։
— Թո՛ւյլ տվեք ինձ, որ զձեզ ընտրելի ներկայացնեմ։
— ՉԷ՛, ատ չեմ ուզեր... հրամանքդ առ սա ոսկիները:
— Շնորհակալ եմ, ես քանի մը անգամ խորհեցա զձեզ ընտրելի ներկայացնել, բայց որովհետև ձեր գերապատվության հետ տեսնված չէի, վախցա՝ որ ձեր գերապատվության սիրտը կը վիրավորեմ, դուք աննշան ապրիլ կուզեք։
— Բայց ազգին շահը կը պահանջե, որ դուք բազմիք այդ աթոռին վրա:
— Խնդիրք կը փոխվի, երբ ազգին շահն կը խոսի։ Առաջարկեցեք ուրեմն զիս, խոնարհ ծառայս:
— Գլխուս վրա: