Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

Իրերն այս վիճակի մեջ էին երբ մահկանացուներն վստահացուցին աստվածներն, թե անոնց դեմ ոևէ ճնշում բանեցնելու դիտավորություն չունեին, թե տեսակ մազգասիրութենե առաջնորդված կը փափագեին գիտնալ, թե ինչ կը խոսվեր ժողովո մեջ, որու կը փափագեին ներկա գտնվիլ։ Աստվածներն սիրտ առին մահ կանացուներուն այն հայտարարութենեն և օրինավոր նիստ ընելու համար իջան ժողովատեղին։

Ներկայության տոմարն ստորագրվեցավ և նիստն օրինավոր նիստերու կարգն անցավ իրեն այս աստիճան անօրինավորությամբ։

Դարձյալ ցավ հայտնվեցավ ատենապետին բռնած այս ընթացքին դեմ՝ և որոշվեցավ, հետ քանի մը փոքր ատենաբանությանց, երկու օրեն ի նիստ գումարել ժողովն և օրակարգ ունենալ ընտրություն քրմապետի:

Քաղցր է մեզ հուսալ, թե ինչ ինչ պատճառներն կը բարեհաճին այս անգամ երևան չելնել և թող տալ որ աստվածներու ձայնից մեծամասնությամբ դից կաճառն յուր ընտրելին կամ ընտրյալն, որովհետև այս կետն ալ դեռ որոշված չէ, անվանե քրմապետական թափուր աթոռույն, որուն տակն ծակելու համար արդեն բավական ջանքեր կը տեսնվին։

Հուսալով հանդերձ թե հառաջիկա ժողովն կատարյալ կարգապահության և կանոնավորության օրինակելի տիպար մը պիտի հանդիսանա, կը հայտնենք աստվածներու, թե անխոհեմություն ըրած չեն ըլլար, եթե նույն օրն իրենց քով մեյ մեկ քիչ ազգասիրություն և աքուա սետաթիվա ունենան։