Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/349

Այս էջը սրբագրված է

— Երուսաղեմի վանուց պարտուց մասին ի՛նչ պիտի ըսենք։

— Չիյտեմ, այդ մասին ըսելիք մնաց... արձանագրելու է, արձանագրելու է։

— Ի՞նչպես և ո՞ւր։

— Այսպես. «Ի հիմանէ խախտեցաւ ի պատրիարքութեան.... սրբակրոն և յիշատակաց արժանի պատրիարքի օրով... և հիմն ի վեր տապալեցաւ արդեամբ և շնորհիւ Ընդհանուր ժողովո որոջման»։ Վանուց ճակատին վրայի արձանագրությունն այդպես ըլլալու է։

— Կը հասկնամ միտքդ, բայց գործադրելի չէ։

— Շատ գործադրելի է։

— Տարին այսչափ հոգաբարձություններ ու թաղականներ կը կործանին, ասոնց ամենուն համար զատ զատ հաշի՞վ բանալու է։

— Հոգաբարձություններ ու թաղականներ անունով մեկ մեկ հաշիվ բանալու է։

— Այսչափ ազգօգուտ ընկերություններ կործանված են և կործանվելու վրա են, ասոնք ի՞նչ ընելու է։

— Պատրիարքարանի պատերուն առջև մեյ մեկ քար կը դրվի և անոնց վրա կարձանագրվի։

— Ամեն օր մեկ դպրոց կը կործանի, գրագիր մալ ասո՞նց համար բռնելու է։

— Ըսել է թե մեր ազգին մեջ ամեն օր կործանում կա։

— Նպատակս այդ հասկցնել չէր, բազմաթիվ գրագիրներու պետքն զգացնել էր։

— Այդ պաշտոնն ես կստանձնեմ։

— Շնորհակալ եմ։

— Գավառները կը պտըտիմ և ամեն գավառի մեջ ամեն ամիս գործված ազգային բարյաց ու չարյաց հաշիվն քեզ կը ղրկեմ զեն ու շահ վերնագրով և դուն ալ...։

— Քարի՞ վրա փորագրել տամ։

— Ո՛չ, թարթիդ մեջ հրատարակել կոտտաս։

— Կ՝ընդունիմ սիրով։

— Ապագային համար համառոտ Ազգային պատմություն մ’ալ պատրաստած կ՝ըլլանք։