Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/350

Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ։

— Ասոնց մեջ պիտ՛ի կարդաս առաջնորդաց ոմանց տարին քանի՛ անգամ իրենց վիճակին վարժաբանաց այցելություն ընելն, իրենց անձնական շահուց համար միայն աշխատող թաղականաց օրը քանի՛ անգամ Թաղական Խորհրդարան մտնելը, վարժապետաց ընթացքը, երևելի ազգայնոց գործած բարիքն ու չարիքը, կուսակցությանց շարժառիթը, աղքատության պատճառները և այլն, և այլն, և այլն և այս ամենը զեն ու շաճ խորագրով։

— Մեծապես շնորհակալ եմ։

— Մնաք բարով ուրեմն։ Նոր տարիեն կսկսիմ:

— Երթաք բարով։