Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/351

Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ[1]

— Բարոյակա՛ն, մեկը գտիր ինձ, որ խածնեմ... շուտ ըրե՛... հիմա մեկը ներկայացուր ինձ, որ խանծնեմ...

— Զո՞վ ներկայացնեմ։

— Գտի՛ր մեկն ու բեր խածնեմ, որովհետև երկու տարիե ի վեր կապված եմ ու մեկը խածած չունիմ... ահ... կը մեռնիմ կոր խածնելու համար... կտոր մը միս փրցունեմ մեկու մը սրունքեն... շուտ ըրե՛...

— Ես շատ մարդ չեմ ճանչնար, ճանչցածներս ալ բարի մարդիկ են։

— Ինչո՜ւս պետք իմին, թե բարի կամ չար են, այսօր խածնելու պետք ունիմ ես, այդ բարիներեն մեկը բեր, որ խածնեմ... խածնելու նպատակավ չէ որ պիտի խածնեմ, այլ ակռաներս սրելու համար։

— Ատ առաջարկությունդ չեմ կրնար ընդունիլ։

— Վերջապես եթե չգտնես մեկը՝ զքեզ կը խածնեմ։

— Օ՜հ... Մոլիերի բժիշկ մալ:

— Ես ատանկ բաներ չիյտեմ, թող տուր որ խածնեմ զքեզ։

— Կոշկակարն ցկոշիկն...

— Լավ, կոշիկ մը կանցունեմ գլուխս... կեցի՛ր... սանկ քիչ մը խածնեմ...

— Ի՞նչ ըրիր, թշվառական... վա՜յ սրունքս...

— Լռե՛։

— Վա՜յ։

  1. Ընթերցողք կը հիշեն անշուշտ, թե Ծիծաղն Խիկարի խմբագրին շունն է. Բարոյականն արդեն ծանոթ է ամենուս, կամ քիչերու։