Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/380

Այս էջը սրբագրված է

լինի վեհաժողովին, ուր քննարկվելու էր և հայկական հարցը։ Հանձինս մրջյունների, հեղինակը նկատի ունի հայերին, որոնք բողոքագիրը վեհաժողովին ներկայացնելու համար ընտրված էր հատուկ պատվիրակություն՝ Մ. Խրիմյանի նախագահությամբ ու մասնակցությամբ Խ. Նար-Պեյի. պատվիրակության քարտուղարներ էին Մ. Յերազը և Ս. Փափազյանը։

2 Այսինքն՝ Բեռլինի վեհաժողովին։

3 Ակնարկում է հայերի հին ծագումը։

4 Նշված է այն փաստը, թե ինչպես Խրիմյանն ու Նար-Պեյը իրավուեք չստացան նույնիսկ անձամբ մասնակցելու վեհաժողովին, այլ միայն հանձնեցին իրենց բողոքագիրը։

5 Վեհաժողովին մասնակցող տերություններից մեկը, հավանաբար Անգլիան։

6 Մ. Խրիմյան։

7 Խ. Նար-Պեյ։

8 Այս և հաջորդ կենդանիները (մեղու, շերամ, սոխակ, սիրամարգ) վեհաժողովին մասնակցող տերությունների ներկայացուցիչներն են, հավանաբար եզը Ռուսաստանն է, մեղուն՝ Գերմանիան, շերամը՝ Ավստրիան, սոխակը՝ Իտալիան, սիրամարգը՝ Ֆրանսիան։

9. Ակնարկը վերաբերում է Մ. Չերազի Բեոլինի վեհաժողովին նվիրված տպավորությունների գրքին, որը լույս տեսավ «Թե ինչ շահեցանք Բեռլինի վեհաժողովեն» խորագրով, 1878 թվականին Պոլսում։

10 Այսպես է անվանում Պարոնյանը Պոլսի այն ժամանակվա պատրիարք՝ Ն. Վարժապետյանին։


ՎԵՑ ԱՆԳԱՄ ՄԵՌՆՈՂ ՄԱՐԴԸ

1 Տզրուկ, կրիա, մուկ, ներկայացուցիչները հայ մամուլի, հանձինս որոնց ծաղրված են թերթերի ժամանակավրեպ հաղորդումները և անպատասխանատու փոխառությունները մեկը մյուսից։


ՓԻԼՈՊԻՊՂՈՍ ԵՎ ԱՆԹՈՍ

1 «Փիլոպիպղոս» — Filovivlos հունարեն նշանակում է գրասեր։ Պարոնյանը ակնարկում է բանաստեղծ Ե. Տեմիրճիպաշյանին, որի կեղծանուններից մեկն էր Գրասեր Ատոմ։ Հեղինակի տողատակի առաջին ծանոթությունը վերաբերում է Տեմիրճիպաշյանին։

2 «Անթոս» — Antos հունարեն նշանակում է ծաղիկ։ Պարոնյանը ակնարկում է բանաստեղծ Թ. Թերզյանին, նկատի ունենալով նրա հրատարակած «Ծաղկաքաղ» հանդեսը։ Հեղինակի տողատակի երկրորդ ծանոթությունը վերաբերում է Թերզյանին։