Այս էջը սրբագրված է
Զբոսարան մը կերթաս, և սուրճ մը կը խմես. մանչուկին ֆրանք մը կուտաս որ մնացորդը բերե. մանչուեր կերթա ու չգար, կստիպվիս դուն անոր քովը երթալու և ստակդ ուզելու։
— Ներեցեք, ֆրանքը իմս կարծեր եմ ու սխալեր եմ։
Երեկույթի մը կը հրավիրվիս. դուրս ելած ատենդ կը տեսնես, որ քուկին նոր ոտքի ամաններդ ուրիշ հրավիրյալ մը հագեր կերթա։
Հովը կերթաս և ոտքի ամաններդ կուզես։
— Ներեցեք, իմս կարծեր եմ տե հագեր եմ, սխալեր եմ։
Գիշեր ատեն Պոլսո մեկ փողոցեն անցած ժամանակդ մեկը կը մոտենա քեզի և ձեռքը գրպանդ խոթելով կսկսի ստակներդ առնել։
— Ի՞նչ կընեք։
— Խալթ մըներ, սխալեցա։
Ասոնք գրելովդ ինչ օգուտ կրնաս ընել, կա՞րող ես աղքատությունը վերցնել։
— Ներե ընթերցող, ես ալ սխալեցա։