Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/116

Այս էջը սրբագրված է

ՔԱՂԱՔԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

Անանկ ժամանակի մը մեջ կապրինք՝ ուր քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են։

Դեպքերու դիմենք։

Առջի օրը յոթանասուն տարու հարուստ կնիկ մը՝ իր ծանոթներեն մեկուն կըսեր.

— Դեռ կրնամ երիտասարդի մը սիրտը գրավել, այնպես չէ՞։

— Այո՛, տիկին, դուք ինքզինքնիդ ծերի տեղ դրած եք, բայց կը սխալիք, ես քեզի հարյուո աղջիկի չեմ փոխեր։

Հարցուր հիմա ասոր, թե ինչո՞ւ այդպես խոսեցավ։

Պիտի պատասխանե։

— Քաղաքավարությունն այսպես կը պահանջե։

Երեսփոխանական ժողովո չգիտեմ ո՞ր նիստին մեջ երեսփոխանին մեկը երկու ժամ շարունակ խոսեցավ, արյուն քրտինք թափեց և դժբախտաբար միտքը չկրցավ հասկցնել։

Այս երեսփոխանը ատյանը գոցվելեն վերջը իր ընկերներեն մեկուն հարցուր.

— Ի՞նչպես խոսեցա։

— Շատ աղեկ խոսեցաք, իրավ որ ես չէի հուսար քենե այսչափ պերճախոսություն։

Հարցուր, թե ինչո՞ւ այսպես պատասխաներ։

Պիտի ըսե։

— Քաղաքավարությունը այսպես կը պահանջե:

Հիվանդ կըլլաս և մը կը կանչես։

Բժիշկը սենյակին մեջ կը մտնե և հիվանդին ով ըլլալը չճանչնալով, բուն հիվանդը կը ձգե և բազմոցի վրա նստած նիհար մեկու