ԱԶՆՎՈԻԹՅԱՆ ՉԱՍՏՎԱԾՆԵՐ ՈԻ ՉԱՍՏՎԱԾՈԻՀԻՆԵՐ
— Նորին վսեմությունն եկա՞վ։
— Տակավին ո՛չ տիկին, ձեր Նոպլեսն, արտաքո կարգի հրաման մունի։
— Այո՛, մեկ կողմեն թո’ղ կառքը պատրաստվի, մյուս կողմեն շոգենավը։ ժամը ճիշտ 7-ին ամեն բան պետք է կատարելապես՝ պատրաստվի։ Պայաղի բան մը չըլլա, զի՝ մի՛ գուցե իմ Նոպլեսիս արատ մը բերե, մտիկ կ՚ընե՞ս։
— Ձեր բարձր ազնվությանն հրամանները նոպլեսորեն կատարելու պատրաստ եմ տիկին։
— Ճընկըլ ճընկըլ ճընկըլ ճընկըլլլլլլլ՜...
— Ո՛վ է։
— Սոն էքսելա՜նս...
— Պոնժուռ մատամ, ժե լոնեոռ տը վու սալյոլե թռե ռեսբեքթյուեոզըման։
— Պոնժուռ էքսելանս:
— Ճընկըլ ճընկըլ ճընկըլ ճընկըլլլլլլ՜...
— Նորին բարձր ազնվությունն տիկին Բոնբոն։
— Ա՜ա՜ա ... բարեբախտությո՜ւն և երջանկությո՜ւն, ձեր ամբողջ նոպլեսությունն ի՞նչպես է տիկին, ի՞նչպես եք էքսելանս։
— Ճընկըլլլլլլլլ՜...
— Նորին վսեմություն Պնդաթեթո։
— Անթռե էքսելանս՛։
— Պատիվ ունիմ տիկին, իմ խոնարհական հարգանքս ձեր նոպլեսության պաշտելի ոտիցը ներկայացնել։
— Հա՛հ հա՛հ հա՛հ, ա՜պա ան թու քա, մեռսի։
— Ճընկըլլլլլլլլ՜
— Նորին նորին վսեմություն... և... և նորին նորին ազնվափայլ նոպլեսություն տիկին Թանթան և տիկին Շոֆֆանթ։