Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/128

Այս էջը սրբագրված է

— Կաղաչեմք վսեմափայլ տիկին, մեկ ժամ մալ շնորհեցեք, մինչև ութը։

— Սուաթէնսի, բայց ժամը ճիշտ ութնին թութ է ֆինի։

— Սո լա, սո լա սոլլլլլլ՜.

— Սի ժեթե ռուա՜տը պեոսի ի ը՜.

— Ա՜պա, ժը սյուի լա ռեյն տը պեոսի.

— Ո՛ւի, տյու մոնտ իմաժինեռ մատամ։

— Հա՜հ, հա՜հ, հա՜հ...։

— Տիկին, երեկվան պիսթեն երկու լիրա պարտք ունիս, տո՛ւր.

— Ծո շո՛ւն, երկու լիրա՞ն որն է, մեկը երկո՞ւք եղավ։

— Մեկն ալ ֆայիզ։

— Ծո՛, բեք պայաղի, բեք, հաստը տղա ես. երեք փարա չունիմ ըսիր յալվար յախար եղար, թոհաֆ ես, էյլենտիրմիշ կընես կոր տեյի մեճիտտիե մը տվի, երկուք ալ վսեմափայլեն առի՛ր, ասոնք ան լիրային տեղը պիտի սեպեմ։

— Օդկդ պագնեմ, տունս տեղս կը բլցնես:

— Քեբազե է, ծո՛ բե՛ք չտես պայաղի ես։

— Ծո՛, նե՞ քեբազե ատա մըմըշըն՛...

— Զը զ զը՛ղ զը՛զ, զը՛զ զը՛զ զը՛զ զը՛զ, գըզզզզզզ ըզղզզզզզ՜ զը՛զ զը՛զ զը՛զ։

— Օ՛հ մա պե՜լը մուշ, լը ժոլի՛ ֆըռետոն։

— Ա՜հ, վսեմափայլ տիկին, այդ ձեր բարձր նոպլեսությանը չարաչար կը դպչի։

— Պարո՛ն, վսեմափայլ տիկին, սենի սինեկ էտիյոր։

— Թեշեքքյուր Վտերիմ, ֆենա մը՜: Հա՛հ հա՛հ հա՛հ հա՛հ հա՛հ հա՛։

— Պաքյո՛ւս տե զահեր ճենապինսին, քիչ տե ռաքը թեբսիսինին էոնյունտեն այրըլմայորսուն, պիզտե հեփ իչեյորուզ, վսեմափայլ տիկին տե իչեյոր ամա՛ արթըք պեոյլե սենին կիպի տե՝ Պեքրի Մուսթաֆաճա կիթմեյորուզ, պե՛ ածպար, պիր տեֆա այնայա պագ տա կեոզլերինին հալինի կեոր։

— Ճենապին պանա գարըշամաղսըն պարո՛ն։

— Վսեմափա՛յլ, հիմա ալ Ռիկոլե՛թթո։

— Ախպար, կեղմեյե նե վաքըթ կիտեճեյիզ։

— Նի՛ լը շան ֆովեթր, նի լը մյուռմյուռը տը լո...

— Նի՛ լը քռի տր լա լուեթը, նի՛ լա վուա տը Ռո՜ մե՛ օ՜ օ՜ օ՛ օ՛ Չը՛ք չը՛ք չը՛ք չը՛ք չը՛ք չը՛ք։

— Ա՜ ալոն տոնք։