Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

— Վսեմափայլ տիկին, ի՞նչպես կը բարեհաճիք նավապետի մը խոսելու, միթե զրահավոր նավատորմին հրամանատա՞րը կարծեցիք։ Շիտակն ասի ձեր բարձր նոպլեսությանը բոլորովին հակառակ է, զի՝ քաբթան Նիքոլին հոթ սոսիեթեի արժանավոր անձ մը չէ։

— Ա ա ա ա նո՛ն, բավական է, որ մեր պայաղիներեն չէ շապխալը է: Տեսա՞ք ինչպես հարգական ձևերով ընդունեց իմ հունաբարբառ հրամաններս։

— Ո՛ւի, մե է՜ է՜ է՜... անֆեն։ Նոպլեսի հեղինակն արդեն դուք եք, վսեմափա՛յլ տիկին։

— Քի ֆե տոն տոն, քի ֆե պոն պոն, քեոյիռ լա ֆռեզը...

— Թեփսիով սա կողմը դրե՛ք։

— Վսեմափա՛յլ, չիլենկին հայերենն ի՞նչ է։

— Ելակ։

— Այդ ի՞նչ ալ գեշ։ Ֆռե՜ե՜զը, տե՛ս ի՞նչպես փափուկ է ֆռանսերենը։ Շիտակը հոթ սոսիեթեի արժանավոր բառ է։


— Վսեմափայլ, արդյոք սա մեր հոթ սոսիեթեին, կամ մերս չաստվածուհյաց և չաստվածոց քապինեին վայելուչ փափկահնչյուն բառեր և գեղեցիկ ոճեր հնարեք և զանոնք միայն գործածենք իբրև մերս ազնվությանը վերաբերյալ լեզու, չը՞լլար։

— Շատ աղեկ մտածեցիք, տիկին։

— Միթե իրավունք չունիմ վսեմափայլ, եթե իմ այս առաջարկությունս ի կատար ելնե՝ մեր քապինեն ալ բոլորովին պայաղիութենե պիտի ազատի։ Եվ գրեթե երկնային կայսրության բարձր քապինեն պիտի ձևանա իր ամեն մեկ արարքներովը։

Այնպես չէ՞ տիկին Բոնբոն։

— Ատոր տարակույս չկա վսեմափայլ տիկին, և ի՛նչ որ ձեզի հաճելի է, հավատացեք, որ ամենուն ալ հալելի է։

— Ծո շո՛ւն, հայտե կորսվե սըկե։ Կենե պայաղի բաներ կընես կոր։

— Հայտե, տեֆ օլ պա գալըմ շուն տան նե՛ թերպիյեսիզ պայաղը հերիֆ իմիշին։

— Ճենապին պարո՚ն, պենիմ իշիմե գարը՛ շմատե մետիմ մի սովուք հերիֆ։

— Ծո՛, հայտե կորսվե կ՝ըսեմ կոր: