Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/137

Այս էջը սրբագրված է

Երկու ժամու մեջ շողոքորթությունն այն աստիճան կը հառաջադիմե, որ հոն գանվող տան տեր պարոնն իր բարկությունն այս մասին չկրնալով զսպեյ, կառնու կը քալե:

— էֆենտիմ, արթըգ պու տերեճետե զևզերլիք օլո՞ւր մոլ, պու ատամ զևզեք տեյիլ տի ամմա՝ նա՞սըլ օլմուշ տա, պիր հաֆթանըն զարֆընտա, քենտիսինի պու տերեճե քեբապելիքտե իլերլեթմիշ:

էֆենտիմ, մյութլագա պու հերիֆտե պիր էֆքյարը աճայիպե օլմալը։

— Հրամանքդ ալ ի՞նչ պոշ լախըրտըներ կ՚ընես, կուզե՛ս քի ամեն մարդ կռվի՞ պես ըլլա։ Իշտե շատ աղեկ մարդ է։ Հեմ ասանկ նազիք, ասանկ թերպիելի, ասանկ խելացի մարդ շատ քիչ կը գտնվի։

Իշտե մեկ մարդ մը ասանկներուն հետ ամեն ատեն տեսնվելու ըլլա նե շատ բան կը սորվի։ Երանի թե այս անձն ամեն ատեն դար տե՝ տեսություն ընեինք։ Աս ի՞նչ սքանչելի մարդ է։

— Հավատացեք, ազնիվ տիկին, թե ես մինչև ցարդ խիստ շատ ընտանյաց մեջ մտած եմ, բայց ձեզի չափ ազնիվ, ձեզի չափ հանճարեղ, ձեզի չափ քաղաքավար, և ձեզի չափ գեղեցիկ տիկին մը բնավ տեսած չունիմ։ Ձեր ազնվական անձը, մեծապատիվ տիկին, զիս բոլորովին շվարեցուց։ Ես այսօր այնպես կը կարծեմ, թե ուրիշ երկնային աշխարհի մը մեջ եմ: Ի՜նչ սքանչելի գլուխ ունիք եղեր, ինչ գեղեցիկ մազեր։ Բնությունը իր բոլոր բարիքն ու գեղեցկություններն առատապես է շնորհեր, ժամանակե մի վեր հրեշտակային դեմքերնուդ վրա դիտմամբ ամենափոքր բիծ մը գտնել կուզեմ ու չեմ կրնար, զի բնավ չկա: Ի՞նչ աստիճան սպիտակություն մարմնո: Իսկ վառվռուն աչքերնիդ։ Կաղաչեմ ազնիվ տիկին, սքանչելի բերաննուդ մեջ երևցածներն իրոք ակռա՞ են չէ նե ճերմակ մարգարիտ։

— Հա՛հ, հա՛հ, հա՛հ, այդչափ գեղեցի՞կ են:

— Ինչ կ՚ըսեք, տիկին, հապա սքանչելի գլուխնիդ ու վիզերնիդ, եթե քստնուերկու տարեկանի հասնելու ըլլաք ավելի քան զհրեշտակս սքանչելի պիտ ըլլաք։ Ի՜նչ սքանչելի գեղեցկություն ձեռաց: Անտարակույս եմ տիկին, որ ձեր ազնվական մարմնույն այդ տիճան գեղեցկությունը սերնդական ըլլալու է։

— Հա՛հ, հա՛հ, հա՛հ, հա՛հ այնչափ աղվո՞ր եմ:

— Տարակույս չկա ազնիվ, շատ աղվոր եք:

— Հա՛հ հա՛հ հա՛հ հաա՜ա՜ահ...