Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

— Ես ալ ամենն ալ կուտամ։

— Մեյ մալ քու անունդ բերանս չպիտի առնեմ։

— Շնորհակալ կ՚ըլլամ։

— Երեսդ երազիս մեջ անդամ տեսնեմ նե՝ երեսս անդին պիտի դարձունեմ...։

— Որով մեծ բարիք մը պիտի ընեք ինձի։

— Ձեր տանը առջևեն չպիտի անցնիմ...։

— Որով մեր տունը պիտի պատվեք։

— Քեզի հետ սիրահարություն ըրած ըլլալս բոլոր բարեկամացս պիտի ըսեմ։

— (Ի ծունր) Գթությո՜ւն, գթություն...։

— Ոտք ելիր օրիորդ (Մեկուսի) աղջիկները աս բանեն կը վախնան եղեր մեյեր։

— Շնորհակալ եմ... չեմ կարծեր, որ այնչափ անգութ ըլլաս...։

— Կատակ ըրի ես օրիորդ։

— Գիտիմ որ կատակ ըրիր... բայց...

— Մեյ մալ չեմ ըներ։ Վաղը գամ, քիչ մը պտըտելու երթանք։

— Շատ աղեկ։ Պասման չմոռնաս։


ԳԼՈԻԽ է

— Եկա օրիորդ, օ՛ն, պարտելու երթանք։

— Երթանք, բայց ես չեմ կրնար քալել, կառք մը բռնե՛։

— Շատ աղեկ (Կերթա կառք մը կը բերե) հրամմեցեք օրիորդ։

— Աս ինչ տեսակ ձի է, հեմ ասոր գույնը ճերմակ է, ես կարմիր է ուզեմ:

— Կարմիր չկար օրիորդ, անոր համար աս բերի։

— Ես կարմիր կ՝ուզեմ ձին։

— Ի՞նչ ընենք հիմա օրիորդ, հավկիթ չէ որ շուտ մը ներկենք, հրամմեցե՛ք, մտե՛ք։

— Կյանքիս մեջ բնավ ճերմակ ձիու կառքը նստած չէիք աս ալ եկավ գլխունուս...

— Ո՞ւր կուզեք երթալ օրիորդ։

— Որ կողմի փողոցները աղվոր են նե՝ ան կողմը երթալ կուզեմ։

— Բերա ելնե՞նք։

— Ելնենք։