Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

մար երթա մազերր փետտե։ Ըսե՛ նայիմ, տիկին ի՞նչ պիտի վաստկեիր բոլքա խաղալով, քանի մը անգամ պիտի դառնայիր, շատ աղեկ, տուն գացիր նե՝ առանձին չէիր կրնար դառնալ, թո՛ղ ինքնիրմեդ դառնայիր, ի՞նչ հարկ կար մազերդ փետտելու։ Սըվոր նայե մեյ մը, բոլքա մը չխաղալուն համար երթա մազերը փետտե...։

Խելքդ գլուխդ ժողվե՛ տիկին, վարքդ ուղղե՛, էրկանդ ձեռքը պագ և մեյ մալ աս նյութին վրայոք նամակ մի՛ գրեր ինձի։ Սըվոր նայե մեյ մը, բոլքա մը չխաղալու համար երթա մազերը փետտե...:

Ըարեհաճեցեք ընդունիլ իմ խորին հարգանաց հավաստիքը որով մնամ

Իմ բոլոր մազերովս
Մեղու