Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/235

Այս էջը սրբագրված է

— Ժամանակ չկորսնցնեմ, անանկ է նե համար սերտեմ, ներեցե՛ք։

— Վնաս չունի, գործերնիդ նայեցե՛ք։

— Թա լա լայ րի լա լա լա լա, թայ րի լա լա լա լա լա, թա լա լա րի րա լամ։

— Գրիգոր աղա, սպասավորը եկավ, բան պիտի ըսե...

— Թի րա րա, րա րա րամ լի լա րա։

— Գրիգոր աղա քեզի կ՝ըս...

— Լա րի րա թի րամ, րի րա լա թի րա...

— Ինձի չնայի՞ս, Գրիգ...

— Թի րա րա լա րի լամ...

— Աղայիս ի՞նչ Է եղեր, Մարկոս աղա։

— Բան մալ չէ եղեր... Գրիգոր աղա, քիչ մը հոս նա...

—Թի րա լա րի թամ րա րա թի րա րի լա թի թա րա րամ։

— Թա րի լա լա լամ...

— Մնաք բարով, Գրիգոր աղա։

— Լա րի լա րա րա րի րամ րամ րամ։

— Աղա, էքմեքճին եկեր...

— Թի րա լա րիրա րա լամ րա լա ա կոշ, ա տրուաթ, ան ավան տեռ, շեն անկլեզ, շանժե լե տամ, ան ավան, տըմի շեն, էոն քար շեն, ան ավան քենզ, ակոշ է ա տրուաթ, մա՜րշ, թա րի լա րի րա րա րամ...

— Ճանըմ Գրիգոր աղա, էքմեքճին է եկեր...

— Րոնտ, նի ա կոշ, նի ա տրուաթ. լաս, թարի լա րի րա րամ րա. ալոն մարշ. թի րա րա։

Հացագործը վեր կուգա.

— Բարև, Գրիգոր աղա...

— Թա րի լա րի րամ րա րեր րամ...

— Ճանըմ, աս երկու սահաթ է վարը կսպասեմ կոր...

— Ան ավան քաթրը:

— Հախըս կուզեմ, աղա, քաթըրը ի՞նչ պիտի ըլլա, հաց բերեք եմ, ստակս կուզեմ, պետ մոլամելեն ի՞նչ պիտի ըլլա։

— Լա լա լա։

— Աղա՛, իմ հաշիվս տո՛ւր, երթամ, էջը վարը կսպասե կոր, խեղճին ոտքերուն ջուր ինջավ։

— Շեն տը տամ, անքոր, անքոր...